Թուրքիայում «Քարավան 1915» ֆիլմի ռեժիսորին ստիպել են ֆիլմը հեռացնել մեծ էկրաններից
Թուրքիայում օրեր առաջ մեծ էկրաններ բարձրացած «Քարավան 1915» ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, թե որոշակի ուժի ճնշումների հետեւանքով ստիպված է ֆիլմը հեռացնել երկրի կինոթատրոններից։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Իսմաիլ Գյունեշի նկարահանած ֆիլմը Թուրքիայի կինոթատրոնները միտումնավոր միայն վաղ առավոտյան են ցուցադրում, ինչն էլ ստիպել է հեղինակին հետ կանչել ֆիլմը կինոթատրոններից։
Իսմաիլ Գյունեշը հայտարարել է, թե որոշակի ուժեր կան, որոնք ֆիլմի նկարահանումների ժամանակվանից ամեն կերպ իրեն խանգարում են, որը շարունակվում է ներկայում։ Ռեժիսորը շեշտել է, թե կինոթատրոնները միտումնավոր իր ֆիլմը միայն առավոտյան մեկ անգամ են ցուցադրում որպեսզի քիչ մարդ դիտի այն։
«Մենք մեծ դժվարություններով, 1500 հոգանոց թիմով, 3 տարում նկարահանեցինք այս ֆիլմը, սակայն մոնոպոլ դիրքում հանդես եկեղող կինոթատրոններն այնպես են անում, որ այն դիտողականություն չունենա։ Այդ իսկ պատճառով ստիպված եմ ֆիլմը հետ կանչել կինոթատրոններից»,-ասել է «Քարավան 1915»-ի ռեժիսորը։
Ավելի վաղ թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից:
Նա շեշտել էր, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով