Հանրապետության հրապարակում ամանորյա համերգի համար հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ
Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31–ին կայանալիք համերգի համար Երեւանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։
«Համերգի ծրագրի գեղարվեստական մասը մշակվել է քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեմատիկ ուղղվածությունը, մասնակից-կատարողների երկացանկը, ժանրային բազմազանության ապահովման անհրաժեշտությունը, տոնի խորհուրդը եւ այլն: Համերգային ծրագրի իրականացման համար (որն իր մեջ ներառում է տեխնիկական սպասարկումը, բեմական կոնստրուկցիանեի, լուսային եւ ձայնային տեխնիկայի ապահովման, հրավառության կազմակերպման, նկարահանման եւ այլ աշխատանքներն ու ծառայությունները) հատկացվել է ընդհանուր առմամբ 70960.0 հազ (յոթանասուն միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ»,– ասաց Լեւոն Սարդարյանը։
Նշենք՝ դեկտեմբերի 31–ին, ժամը 23:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին կերգեն Գարիկ եւ Սոնա, Բամբիռ, Gorgeouz beats խմբերն ու DJ Սերժոն, Ա Չիլլան։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար