Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ արգելափակել սոցցանցերը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը։ Ըստ նախագծի՝ ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ կլինեն, քան գործող օրենքով է։
Խոսքն ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի մասնակի կամ ամբողջական սահմանափակման մասին է։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, սակայն համացանցի մասին խոսք չկա։
Նոր նախագծով նախատեսվում է. «ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պահպանվելու է, սակայն, «պետական կառավարման համակարգի եւ ՏԻՄ-երի, ռազմավարական նշանակության եւ պետական պահպանության ենթակա օբյեկտների եւ ենթակառուցվածքների, նաեւ առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիության ապահովումը»։
Այսինքն՝ հասարակությանը զրկում են համացանցից ու տեղեկատվությունից, իսկ իրենց համար՝ բացառություն անում։ Նախագիծը հանրային քննարկման կդրվի մինչեւ 2023 թ․ հունվարի 6-ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով