Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ
Հայաստան

Ականազերծման ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, ինչի վրա է ծախսվում կառավարությունից ստացված գումարը

 «Հրապարակ» թերթը գրում է․ ««Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, եւ այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: Բայց լիազոր մարմինը ՊՆ-ն է: Վաղինակ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը․ 2018-ի իշխանափոխության օրերին ինքն էր խաղաղապահների հրամանատարը եւ հայտնի խմբի հետ «Ստալիչնի պոլկից» փողոց՝ միտինգի դուրս եկած խմբի առաջնորդը: Այն ժամանակ լուրեր կային, թե զինվորականների այս խմբի՝ փողոց դուրս գալն է վճռորոշ դեր խաղացել, եւ զինծառայողներին ցուցարարների մեջ տեսնելով՝ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել՝ հրաժարականի դիմում գրելու։

Վաղինակ Սարգսյանն ԱԻՆ համակարգում չի աշխատել: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո՝ 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, ազատեցին այդ պաշտոնից, հավանաբար՝ թերացումների համար, թեեւ՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր եղան, թե ԱԱԾ-ում քննվող մի գործով Վաղինակ Սարգսյանը հարցաքննվել է: Հետագայում նա հայտնվեց այս փափուկ եւ ապահով պաշտոնին, որտեղ ոչ մեծ պատասխանատվություն կա, ոչ մեծ ռիսկեր, փոխարենը՝ մեծ փողեր կան։
Եվ այսպես․ ՊՈԱԿ-ը նոյեմբերին դասընթաց է կազմակերպել Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Աստղավարդ» հասարակական կազմակերպության 12 աշխատակցի համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում: Դեկտեմբերի 6-ից ՊՈԱԿ-ը «Հայաստանի տուժած մարզերում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման իրականացում» խորագրով պանելային քննարկում է կազմակերպել։ Դեկտեմբերի 16-ին ՊՈԱԿ-ը կազմակերպել է «2022 թվականի աշխատանքների ամփոփում եւ 2023 թվականին նախատեսվող ծրագրեր» թեմայով տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողով։

Մեր տեղեկություններով՝ քննարկումներից մեկն էլ արվել է Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով։ Հետաքրքիր է, որ այս ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում գնման գործընթացների մասին տեղեկություններն իսպառ բացակայում են, այդ բաժինը պարզապես դատարկ է։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանք, որ այս ՊՈԱԿ-ին 2021 թվականին միայն մեկ ծրագիր իրականացնելու համար (Ականազերծված տարածքների մոնիթորինգ, նշագրված տարածքների մոնիթորինգ, ականների վտանգի իրազեկման միջոցառումներ, ականազերծման աշխատանքներ Տեղ համայնքում) կառավարության կողմից փոխանցվել է 338 մլն 945 հազար դրամ։ Եվ այսքան ֆինանսավորման պայմաններում ՊՈԱԿ-ը նորմալ կայք անգամ չունի՝ դրա բաժինների մեծ մասն ամբողջացված, լրացված չէ՝ կառուցման ընթացքի մեջ է։

Ի դեպ, մոնիթորինգներն ու դասընթացներն ամենաչբռնվող թեմաներն են, որտեղ կարելի է անսահմանափակ քանակով փողեր «լվանալ» եւ չբռնվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։