Փաշինյանը սկզբում Արթուր Ջավադյանին է առաջարկել փոխվարչապետի պաշտոնին, ապա՝ փոշմանել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, դեկտեմբերի 12-ին Համբարձում Մաթեւոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելուց հետո այդ պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին, ով 2018-ից հնազանդորեն ծառայեց իրեն։
Ջավադյանին անգամ հրավիրել են Ջերմուկ, որտեղ դեկտեմբերի 17-ին ՔՊ քաղաքական խորհրդի նիստն էր, որտեղ հանդիպել, զրուցել է վարչապետի հետ, ապա վերադարձել եւ դիմում գրել, որ ազատվի աշխատանքից։ Նա «Տաշիր գրուպի» տնօրենների խորհրդի անդամ է։ Սակայն հավաքից բառացիորեն 2 օր հետո փոխվարչապետ նշանակվեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Երեկ մենք փորձեցինք կապվել Արթուր Ջավադյանի հետ եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է փոշմանել վարչապետ Փաշինյանը, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։
Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Ջավադյանը նախ նշանակվեց վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան, իսկ 2021 թվականի հուլիսից աշխատանքի է անցել «Տաշիր գրուպին» պատկանող Միջազգային էներգետիկ կորպորացիայի տնօրենների խորհրդում, որը կառավարում է Հրազդան-Սեւան կասկադի աշխատանքները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար