Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Աշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմ Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը Կրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել

Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Հայաստան

Օթևան գյուղում կրակոցներ են հնչել գյուղապետարանի շենքի և բնակիչների տների վրա. ի՞նչ կապ ունի Ռուստամ Բաքոյանը դեպքի հետ

Արագածոտնի մարզի Օթեւան գյուղում դեկտեմբերի 26-ի գիշերը կրակոցներ են հնչել գյուղապետարանի շենքի եւ բնակիչների տների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Օթեւանի գյուղապետ Մրազ Միրոյանը։

Գյուղապետն ասաց, ինքը տեղյակ չէ, թե ովքեր են կրակոցների հեղինակները. «Գիշերը ժողովուրդը խուճապի է մատնվել, շատ վախեցած են, որովհետեւ գյուղում նման դեպք չի գրանցվել»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե կրակոցներն արձակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մտերիմները, գյուղապետը նշեց, որ տեղեկություն չունի։

Նա պատմեց, որ գյուղում հանք բացելու վերաբերյալ Բաքոյանի մասնակցությամբ մի քանի անգամ գյուղապետարանում լսումներ են անցկացվել.

«Հանք բացելու մասին համայնքապետարանում լսումներ են անցկացվել, դրան գյուղի բնակիչների մեծ մասը դեմ է արտահայտվել, լսումներին ներկա է եղել նաեւ Բաքոյանը, բայց չեմ կարող ասել, թե դա ինչքանով կապ ունի այս դեպքի հետ»։

Միրոյանը փոխանցեց, որ այս պահին ոստիկանները գյուղում հսկողություն են իրականացնում. «Հիմա հանգիստ վիճակ է»։

Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչներից Սուտո Շամոյանը վստահեցրեց, որ կրակոցներն արձակել են Ռուստամ Բաքոյանի մտերիմները, նրանք գյուղում ցանկանում են հանք բացել. «Երեւի հողի հետ կապված մարդիկ մաղձ ունեն, մեր գյուղի դեմ թշնամի չկա։ Ինքն ա ուղարկել մարդ, մենք կասկածում ենք, որ ինքն է։ Չուզողություն է անում, ուզում է սուլթան դառնալ։ Գյուղում հանք բացելու ցանկություն ունի։ Իր համախոհների հետ մի քանի անգամ եկել է հանդիպման, բնակիչները բունտ են արել»։

Բնակիչը պատմեց, որ գյուղում առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում. «Առաջին անգամ են կրակում են մեր գյուղում. մի անգամ թուրքերն են կրակել, մի անգամ էլ Բաքոյանի մարդիկ»։

NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ Ռուստամ Բաքոյանի հետ, որը կարճ ասաց. «Ես ձեզանից եմ լսում այդ տեղեկությունը»։

Մեզ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով։

Աբրահամյանը հայտնեց, որ վարույթով բերման ենթարկվածներ առայժմ չկան. «Բոլոր միջոցները ձեռնարկվում են հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»։