Ծնվել է 44–օրյա պատերազմում անհայտ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը
Ծնվել է 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։
Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։
Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։
«Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ ունենալով, նրանց հայրենասեր մեծացնելով։ Աստված պահապան ձեզ»,– ասել է Վլադիմիր Խաչատրյանը։
Ազատ Մանուկյանն ու Սոֆյա Հակոբյանն իրենց նորածին որդուն անվանակոչել են Արեգ։ Փոքրիկն ընտանիքի երրորդ զավակն է։ Ծնողները նշում են՝ փոքրիկ Արեգի համար անելու այն ամենն, ինչ չհասցրին անել իրենց ավագ որդու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով