Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ՀՖՖ-ն ստվերային ճնշումներ է գործադրում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան ժողովում՝ դեկտեմբերի 28-ին, կկայանան գործադիր կոմիտեի ընտրությունները։ Նոր կանոնակարգով՝ պետք է ընտրվի 11 անդամ եւ ՀՖՖ նախագահը, 12-ից 3-ն անպայման պետք է լինեն կանայք։ Սա ՈՒԵՖԱ-ի պահանջներից է։ ՀՖՖ գործկոմի անդամներին ընտրում են ընդհանուր ժողովի անդամները, այսինքն՝ ֆուտբոլային ակումբների անդամները։ Արդեն լուրեր կան, որ ՀՖՖ ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի անցանկալի անձինք չընտրվեն, հատկապես՝ «Փյունիկ» ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբների թեկնածուները՝ ակումբների գործադիր տնօրեններ Կիմ Առաքելյանն ու Տիգրան Վիրաբյանը, ովքեր որոշակի տարաձայնություններ ունեն իրենց հետ։ Իսկ «Փյունիկ»-ի սեփականատերն օրերս դաժան քննադատության էր ենթարկել ՀՖՖ-ին։

Մենք կապվեցինք «Շիրակի» տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ, ով նաեւ Հանրային հեռուստաընկերությունում է պաշտոն զբաղեցնում։ Նա ասաց, որ նման տեղեկություններ չունի․ «Երբ կարդում եք ՀՖՖ կանոնակարգերը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան եւ իր ղեկավարությունն ընտրության արդյունքների վրա որեւէ լիազորություն չունեն, այսինքն՝ եթե նույնիսկ այդ շշուկները համապատասխանում են իրականությանը, ինչին ես հակված չեմ հավատալու, ապա դրանք կմնան շշուկ, որովհետեւ այն մարդկանց անունները, որոնք Դուք տալիս եք, այդ մարդիկ չեն ընտրողները եւ այդ մարդիկ չեն կարող, իրենց թույլ էլ չեն տա՝ որեւէ կերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա»։

Խոսքը ոչ թե կանոնադրությամբ սահմանված լիազորությունների մասին է, այլ՝ կուլիսային պայմանավորվածությունների։ Վիրաբյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ որեւէ ֆուտբոլային ու սպորտային մարդ իրեն թույլ չի տա այս կարեւոր կառույցի, այս կարեւոր օղակի ընտրության հարցում առաջ բերել իր անձնական, թիմային շահերը եւ առաջնորդվել այդ շահերով, այլ ոչ թե հայկական ֆուտբոլի զարգացմամբ։ Ֆուտբոլային ակումբն ինձ առաջադրել է, եւ, հաշվի առնելով այդ ակումբի պատմությունը, ֆուտբոլային հանրույթը ոչ միայն անձ է ընտրում, այլ նաեւ ընտրում է ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված մարդու, իսկ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, ինքներդ գիտեք, ամենատիտղոսակիր եւ լեգենդար ակումբներից մեկն է մեր երկրում։ Ինձ նման խոսակցություններ չեն հասել, կարծում եմ, դրանք իրականության հետ աղերս չունեն։ Այնուամենայնիվ, փաստերը որ համադրում ես, տեսնում ես, որ չի կարող լինել նման կերպ, որովհետեւ այն անձանց մասին, որոնց Դուք նշեցիք, ելքի վրա ազդելու միտում եւ հնարավորություն, այսպես ասած, չունեն»։

Վերջերս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խիստ քննադատությամբ էր հանդես եկել ՀՖՖ ղեկավարության հասցեին, պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Սողոմոնյանը նաեւ Մելիքբեկյանին ու ՀՖՖ ղեկավարությանը մեղադրել էր փողերի յուրացման մեջ, որ մարզադաշտեր կառուցելու համար ստացված գումարները ծախսվել են, սակայն կառուցվել են անչափ անորակ դաշտեր։ Վիրաբյանին հարցրինք՝ այս քննադատությունների հետ համաձա՞յն է, դրանց մեջ ճշմարտացի դրվագներ կա՞ն, իր կարծիքով։

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարի կողմից հնչեցված մեղադրանքներն իրենց մեջ, անզեն աչքով նայելիս, արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում են պարունակում, եւ չեմ ուզի մեկնաբանել մի հայտարարություն, որն իմ մեկնաբանության կարիքը չունի, այլ այլեւս իրավապահների տիրույթում է, պետք է սպասել հետագա զարգացումներին, թե որն է ճշմարտությունը, որովհետեւ կան նաեւ հակառակ կողմից բերված փաստարկներ, եւ անշնորհակալ գործ է այս իրավիճակում որեւէ կողմի իրավացիությանը գնահատական տալը, որովհետեւ կան խնդիրներ, որոնց մասին պարբերաբար «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բարձրաձայնել է, ներկայացրել է։ Ցանկացած օղակում կան խնդիրներ, բայց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից արված հայտարարությունը սահմաններ է հատել, եւ հարցն արդեն տեղափոխվել է իրավական հարթություն, իսկ քանի դեռ իրավական գնահատական չկա, չեմ կարծում, թե կարիքը կա, որ ես մեկնաբանեմ այդ հայտարարությունները։ Կլինի իրավական գնահատական, կհասկանանք, թե ով է այս իրավիճակում ավելի ճշմարտացի, եւ, բնականաբար, «Շիրակն» իր դիրքորոշումը կհայտնի այս հարցի կապակցությամբ»,- պատասխանեց Վիրաբյանը։

Հրապարակ օրաթերթ