Ֆիրմինոն ու Միլներն առաջիկա խաղերում չեն օգնի «Լիվերպուլին»
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ու անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները առաջիկա խաղերում չեն կարողանա օգնել գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին, հաղորդում է Goal.com-ը։
Ֆիրմինոն վնասվածքի պատճառով բաց թողեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Լիվերպուլը» պարտվեց 2:3 հաշվով։ Միլներն այդ հանդիպման առաջին խաղակեսում փոխարինվեց ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով։
Անգլիայի առաջնության առաջիկա տուրերում «Լիվերպուլը» կմրցի «Աստոն Վիլայի» եւ «Լեսթեր Սիթիի» հետ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին