Հրազդանի բնակչուհու սպանության գործով ձերբակալվել է նրա դստեր ամուսինը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու սպանության հանգամանքները: 2022 թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց շենքի բնակարաններից մեկում սպանել են իր հարևանուհուն՝ ծնված 1949 թ.։
ՔԿ-ից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 15։10-ին, հաղորդում է տվել նաև վերջինիս դուստրն այն մասին, որ ժամը 13։50-ի սահմաններում, մորը տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան և իր մոտ գտնվող բանալիով բացելով դուռը՝ հայտնաբերել է նրա դին։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և բնակարանի հյուրասենյակում՝ գետնին ընկած վիճակում, հայտնաբերել է տուժած կնոջ դին՝ բազմաթիվ վնասվածքներով:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի դստեր 49-ամյա ամուսինը, ինչպես նաև՝ շարժառիթը:
Քննության նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2022 թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 20։00-00։00-ն ընկած ժամանակահատվածում, 49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ մոր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածելով հատակին է գցել նրան, ոտքերով շարունակաբար բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ ապօրինաբար զրկելով կյանքից։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են վերցվել են փորձանմուշներ։ Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ նույն օրը` ժամը 14։40-ին, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք։
Նախաքննությունը շարունակվում է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար