Ով է հավակնում Ժաննա Անդրեասյանի նախկին պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժաննա Անդրեասյանի՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել նրա նախկին՝ հանրակրթության բլոկը համակարգող փոխնախարարի պաշտոնը։ Եվ հիմա այդ բլոկի աշխատակիցները շունչը պահած սպասում են, թե ով է նշանակվելու այդտեղ։ Համակարգում լուրեր են շրջանառվում, թե հավակնորդներից մեկը
ՔՊ-ական պատգամավոր, հրազդանցի Լիլիթ Ստեփանյանն է, ում քաղաքականություն եւ ԱԺ է բերել Սասուն Միքայելյանը։ Նա մինչ 2018-ին պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր։ Սակայն խորհրդարանում հարեց ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմին։ Ակնհայտ է, որ շատ է ուզում գործադիր տեղափոխվել՝ նրա անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն կրթական պաշտոնի համար։ Հարությունյանը լոբբինգ է անում նրա թեկնածությունը։
Ստեփանյանը մեր հարցին պատասխանեց․ «Անկեղծ ասած, երբ նախարարի փոփոխություն եղավ, ինձ տարբեր մարդիկ զանգում եւ շնորհավորում էին, ասում էին, որ լսել ենք քո անունը, որ դու պիտի գնաս փոխնախարար եւ այլն։ Բայց դա ո՛չ թաքցնելու, ո՛չ գլուխ գովելու բան է, ինձ ոչ մեկը որեւէ առաջարկություն չի արել»։ Թե կոնկրետ ովքեր են իրեն շնորհավորել, պատգամավորը չհստակեցրեց՝ շատերը։ Իսկ ինչի՞ համար էին շնորհավորում։
«Հավանաբար, հաշվի առնելով իմ նախկին աշխատանքի վայրը, ակտիվությունը կրթական ոլորտում, ամենաշատ առաջարկներն ու նախագծերն եմ ներկայացնում տարբեր կրթական ռազմավարական փաստաթղթերի, որոշումների հետ կապված»։ Ասաց՝ առաջարկ ստանալուն պես կքննարկի, իմա՝ կհամաձայնի։ Նշենք, որ նա 2007-2010թթ․ աշխատել է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղում՝ որպես պատմության մասնագետ, 2013-2014թթ.՝ Հրազդանի թիվ 13 դպրոցում՝ ուսուցիչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...