Մարզպետները վարչապետին դժգոհել են Իգնատի Առաքելյանից
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.«ՉԻ» տեղեկություններով՝ մարզպետների շրջանում դժգոհության ալիք է բարձրացել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի դեմ։ Մարզպետները իրենց դժգոհությունը ներկայացրել են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նրանք ի մասնավորի ասել են. «Ինչ հարց, որ բարձրացնում ենք գյուղատնտեսության նախարարի մոտ, ոչ մի բանով չի օգնում, ոչ մի խնդրի լուծում չի տալիս։ Ընդհակառակը՝ մեզ է հրահանգում ռեսուրսներ ճարել ու ելք գտնել դրությունից դուրս գալու համար։ Նրա հետ հնարավոր չէ աշխատել այլեւս»։
«ՉԻ»՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ մարզպետները այդուհանդերձ ելք գտել են. նրանք տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին են ներկայացնում իրենց մարզում եղած խնդիրները, որպեսզի վերջինս այդ խնդիրները ներկայացնի վարչապետին»։
Մանրամասները` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ