Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում

Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել
Հայաստան

Մահացել է Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 18-ին, կյանքի 92-րդ տարում, ԱՄՆ-ում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը: Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայոց Եկեղեցու համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Տ․ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: Տ. ՎԱՉԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (ավազանի անունը` Հովսեփ) ծնվել է 1930 թ. հունիսի 11-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Մեսրոպյան հայկական ազգային վարժարանում:

Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Անթիլիասի Դպրեվանք: 1951 թ. հունիսի 24-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպսիսկոպոս Փոլադյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Ձեռնադրությունից հետո պաշտոնավարել է Դպրեվանքում որպես տեսուչի օգնական և դաստիարակ:

1953 թ. մեկնել է Շոտլանդիա ուսանելու Էդինբուրգի համալսարանում: Ակտիվ գործունեություն է ծավալել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի երիտասարդական շարժման շրջանակում՝ մասնակցելով մի շարք էկումենիկ համաժողովների: 1956 թ. նշանակվել է Նյու Ջերսի նահանգի (ԱՄՆ) Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: Ուսումը շարունակել է Ռուտգերսի Նյու Բրունսվիք աստվածաբանական ճեմարանում՝ ստաալով աստվածաբանության բակալավրի աստիճան:

1967 թ. նշանակվել է Կանադայի թեմի Առաջնորդական փոխանորդ, ստեղծել նոր ծխեր, պատրաստել Կանադայի Հայոց թեմի կանոնադրության նախաշավիղը` համապատասխանեցնելով Կանադայի կառավարության պահանջներին: 1967 թ. հոկտեմբերին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս: 1971 թ. մարտին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ՝ ծառայելով շուրջ 32 տարի, որի ընթացքում հաստատել է 13 նոր ծխեր։

1976 թ. ձեռնադրության 25-ամյակի առթիվ Վազգեն Ա Հայրապետի կոնդակով արժանացել է արքության պատվի: 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, ԱՄՆ Արևմտյան թեմում հաստատել է որբերի հիմնադրամ։

Սրբազան Հոր անմիջական նախաձեռնությամբ ԱՄՆ Արևմտյան թեմը վերակառուցել է Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ դպրոցը։ Իսկ Փասադենայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հիմնվել է Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը։

1997 թ․ Վաչե Սրբազանը երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Եկեղեցու կանոնադրության պատրաստման հանձնախմբի նախագահ: Կանոնադրության նախաշավիղը ավարտվել է 2002 թ.:

2003 թ. Վաչե Սրբազանը 32 տարվա բեղուն առաջնորդական գործունեությունից հետո անցել է վաստակած հանգստի: Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։