Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

ԱԱ․ Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանը եւս մեկ բրոնզե մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված առաջնությունում տղամարդկամց +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Հայաստանի hավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Միմասյանը, որն այժմ հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում, երկամարտի 462 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն։

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 425 կգ-ով 8-րդն է։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն՝ 466 կգ։

Աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը սկսեց 205 կգ-ով եւ փայլուն կատարեց առաջին մոտեցումը։ Առաջին մոտեցմամբ նույնքան պոկեց նաեւ Գոռ Մինասյանը։

Այս վարժության երկրորդ մոտեցմամբ Լալայանը գլխավերեւում ֆիքսեց 210 կգ, երրորդ մոտեցմամբ էլ պոկեց 215 կգ։

Գոռ Մինասյանը պոկում վարժության երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 212 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրված 216 կգ-ը ձախողեց։

Վարազդատ Լալայանն այս վարժությոպնում նվաճեց փոքր արծաթե մեդալ, Գոռ Մինասյանը՝ փոքր բրոնզ։ Լալայանը պոկում վարժությունում հավասար արդյունքը գրանցեց կրկնակի օլիմպիական, աշխարհի հնգակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Լաշա Տալախաձեի հետ։ Քանի որ 215 կգ արդյունքն առաջինը գրանցել էր Տալախաձեն, Լալայանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։

+109 կգ քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 190 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը։ Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց 190 կգ-ոց ծանրաձողը։

Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը 10 կգ-ոց քայլ կատարեց եւ պատվիրեց 200 կգ։ Կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը չկարողացավ պոկել 200 կգ-ը եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 190 կգ-ով։

Հրում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 245 կգ-ով, բայց ձախողեց առաջին երկու մոտեցումները։ Երրորդ մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում ֆիքսեց 246 կգ-ոց ծանրաձողը եւ նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը։

Սիմոն Մարտիրոսյանն առաջին մոտեցմամբ հրեց 235 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 240 կգ-ոց ծանրաձողը չկարողացավ հրել։ Մարտիրոսյանը ձախողեց նաեւ երրորդ մոտեցումը 240 կգ-ով։ Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնը երկու վարժությունների 6 մոտեցումներից հաջողեց միայն երկուսում։

Այս քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանի առաջին մոտեցումը 241 կգ-ով անհաջող ստացվեց։ Երկրորդ մոտեցման համար պատվիրեց 242 կգ եւ հաջողությամբ հրեց ծանրաձողը։ Երրորդ մոտեցմամբ Գոռ Մինասյանը հրեց 250 կգ եւ շրջանցեց Վարազդատ Լալայանին՝ նվաճելով այս վարժության փոքր արծաթե մեդալը։

12 ծանրորդով աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը եւս մեկ մեդալ էր նվաճել դեկտեմբերի 14-ին։ Տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ (175+214):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց Հայաատանի հավաքականի 5 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Անվանի ծանրորդուհին 6 տարվա դադարից հետո աշխարհի առաջնությունում երկամարտի 238 կգ արդյունքով 4-րդն է:

Երկու երեխաների մայրն աշխարհի առաջնությունում 11 կգ-ով բարելավեց Եվրոպայի առաջնության արդյունքը (227 կգ, 105+122):