Բանակցությունները ձախողվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս խաղաղապահներին մոտ աղբյուրից հավաստի տեղեկություն ստացանք, որ ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։
Ռուսները, քանի որ խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի, հորդորել են, որ հայկական կողմը կոմպրոմիսի գնա, եւ մերոնք ադրբեջանական կողմին առաջարկել են՝ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք գազամատակարարումը, մենք թույլատրում ենք, որ մի փոքր խումբ՝ մեր ուղեկցությամբ, այցելի Կաշենի եւ Դրմբոնի հանքեր՝ «մոնիթորինգ անելու»։
Մեկ օրից ավելի խորհելուց հետո Ադրբեջանը հրաժարվել է՝ ասելով, որ պետք է հակառակ հերթականությամբ արվի․ նախ, դուք թույլատրում եք, որ մենք գնանք հանքեր՝ մոնիթորինգ անելու, ապա նոր կբացենք ճանապարհը եւ կվերականգնենք գազամատակարարումը։
Հայկական կողմը, բնականաբար, մերժել է, իրենք էլ չեն համաձայնել մեր առաջարկին, եւ բանակցությունները մտել են փակուղի։ Սրանով ադրբեջանցիները խոստովանել են, որ ոչ թե հանքերն են իրենց հետաքրքրում, այլ Արցախը վերցնելու խնդիր են լուծում։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցած մեր աղբյուրը նկատեց, որ սա նշանակում է, որ բլոկադան շուտ չի ավարտվի, եւ Արցախը պետք է պատրաստվի երկարատեւ դիմակայման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով