Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու

3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա
Հայաստան

«Անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկումն անհրաժեշտություն է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների կողմից բնապահպանական ակցիայի անվան տակ Լաչինի միջանցքը փակելուց հետո ստեղծված իրավիճակին, Արցախի բնակչության համար անվտանգային գոյաբանական ռիսկերին, ելքերի հնարավոր ուղիներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մնացականյանի հոդվածն ամբողջությամբ.

«Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են և բազմաբնույթ:

Դրանցից առաջնայինն Արցախի մեր հայրենակիցների համար առաջացած հումանիտար աղետի անմիջական վտանգն է: Բացի այդ, ավելի տևական բնույթի մարտահրավեր են Արցախի բնակչության համար շարունակական անվտանգային սրացած գոյաբանական ռիսկերը: Մյուս բաղադրիչը Արցախի կարգավիճակին առնչվող ռիսկն է:

Հայաստանի մասով անմիջական մարտահրավեր են իր սուվերեն տարածքի շարունակվող բռնազավթումը, նաև Ադրբեջանում տևական ժամանակ պահվող ռազմագերիները: Բացի այդ, սուվերենության հանդեպ լուրջ վտանգ են հանդիսանում Սյունիքի հարավում մեր տարածքների հանդեպ նկրտումները: Մեր տարածաշրջանում շարունակական բնույթ են կրում և ներկայումս էլ ավելի սուր արտահայտություն են ստացել տարածաշրջանային և արտատարածաշրջանային հակասական շահերի բախման երևույթները: Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, ուղղակիորեն փոխկապակցված է միջազգային ասպարեզում խորը ճգնաժամի և միջազգային համակարգերի տեկտոնիկ բնույթի փոփոխությունների հետ:

Ռացիոնալ, ողջամիտ և կենսական շահ է հանդիսանում տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ տևական խաղաղության ու համագործակցության միջավայրի ապահովումը: Բնական է՝ պետք է հստակ արձանագրվի, որ չի կարող լինել խաղաղություն մեր կենսական շահերի հաշվին: Լուրջ մարտահրավեր է այդ առումով ներկայիս խիստ հակասական շահերի համադրումը:

Միևնույն ժամանակ, հայ հասարակությունը բախվում է ներքին պառակտումների և այլ հակասական ու բացասական երևույթների՝ տեղ տալով բարձր էմոցիոնալ ֆոնին: Դժբախտաբար, առկա են նաև անտարբերության երևույթներ և ռացիոնալիզմի պակաս: Արդյունքում ստորադասում ենք պետական շահի գերակայությունները:

Բացի այդ, հայկական աշխարհը ներկայացված է տարբեր ձևաչափերում, որից առաջնայինը սուվերեն պետության շրջանակն է՝ օժտված սուվերենության ու միջազգային հարաբերություններում ներգրավվելու ու գործելու ողջ գործիքակազմով: Այդ առումով, գերակա ու առաջնորդության դերը հենց Հայաստանի Հանրապետությանն է պատկանում:

Միևնույն ժամանակ, Արցախը նույնպես քաղաքական միավոր է, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների ենթատեքստում, սակայն սահմանափակ ռեսուրսով, ինչի պատճառը, բնականաբար սահմանափակ ստատուսն է, ինչը զրկում է նրան սուվերեն գործիքակազմի լիարժեք օգտագործումից:

Հայկական աշխարհը ներկայացված է նաև աշխարհասփյուռ հայությամբ, որը սակայն պետք չէ դիտարկել որպես մեկ միասնական միավոր: Այն բազմազան է ու բազմաշերտ: Նրանց ընդհանուր հայտարարը այլ պետությունների քաղաքացի լինելու և միաժամանակ հայկական ինքնությունը անհատական, հավաքական, կրթական, կրոնական և այլ ինստիտուցիոնալ միջոցներով պահպանելու մեջ է:

Որպես սուվերեն միավոր միջազգային հարաբերություններում՝ Հայաստանի ներկայիս առաջնահերթությունը հետևյալ օրհասական մարտահրավերներին դիմագրավելն է:

Այսօրվա դրությամբ առաջին հերթին դա վերաբերում է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկի վերացմանը: Այդ առումով, առաջին անհրաժեշտ գրավականը ներքին դիմադրության, ներքին ռեսուրսի մոբիլիզացման և էմոցիոնալ զսպվածության մակարդակի պահպանումն է: Սա պահանջում է անհատական և հավաքական պատասխանատվություն և քաղաքական առաջնորդում, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով` ընդդիմություն: Հասարակությունը կարիք ունի այլ բովանդակության խոսույթի:

Մյուս գերակա բաղադրիչը բացարձակապես հայկական շահի վրա հիմնված քաղաքականության իրականացումն է: Դա ենթադրում է տարբեր հակառակորդների ու գործընկերների հետ առնչություններում հայկական գերակայությունների կայուն պահպանում և հստակություն, հաշվարկների մեջ շահերի համադրումների և անհամադրելիության կառավարման ապահովում:

Ներկայիս դրությամբ գերակա է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկերի հանդեպ միջազգային իրազեկման բարձրացումը: Դա անհրաժեշտ է համապատասխան միջավայր ձևավորելու համար, որից պետք է բխեն գործնական քայլեր՝ իրավիճակի վրա արդյունավետորեն ազդելու և սպառնալիքները վերացնելու նպատակով: Սա առաջին հերթին Հայաստանի գործառույթն է: Պետք է հստակ գիտակցել, որ որպես սուվերեն պետություն, Հայաստանի թիրախն ու առաջին հասցեատերը համապատասխան պետությունների որոշում ընդունողների մակարդակն է, հենց ամենաբարձր մակարդակը:

Ելնելով իրողություններից, ողջամիտ, ռացիոնալ առաջին հասցեատերը այն պետությունն է, որ ներկայումս իրականացնում է խաղաղապահության գործառույթը: Սակայն դրանով չենք կարող սահմանափակվել, քանզի չենք կարող սահմանափակել մեր գործողությունների շրջանակը: Ողջունելի է, որ արդեն ստացել ենք որոշ մայրաքաղաքների հասցեական արտահայտմամբ դիրքորոշումները: Սրա շրջանակը անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել:

Հաջորդը, սուվերեն գործիք է միջազգային ատյանների օգտագործումը: Այդ առումով, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որը պայմանականորեն ասենք, ներկայիս իրողություններում բարձրագույն մարմին է, հանդիսանում է առաջնային թիրախ: Բացի այդ, ՄԱԿ-ի շրջանակներում առկա են տարբեր այլ համապատասխան հարթակներ, ներառյալ համապատասխան գործակալություններ կամ հատուկ ընթացակարգեր, որոնց մանդատներն առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին: Սա նույնպես պետք է գործադրվի: Ի դեպ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին չի կարելի թույլ տալ լուռ մնալ: Բացի այդ, նույն գործառույթներն անհրաժեշտ է գործարկել այլ միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Այս գործառույթները անհրաժեշտ են, ամենից բացի, նաև Արցախում միջազգային ներկայության, այսպես ասած՝ տեղում միջազգային աչքերի ու ականջների ապահովման տեսանկյունից:

Արցախում հումանիտար աղետի խորացումը, էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների խորացող վտանգը առաջ են բերում «անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկման անհրաժեշտությունը: Սա, կարծում եմ, պետք է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում պահել:

Գործողությունների ու քայլերի կարևոր թիրախ է միջազգային հանրային կարծիքի ձևավորման և ուշադրություն գրավելու հրամայականը: Այստեղ ևս անհրաժեշտ է արդեն ավելի ընդարձակ ռեսուրսի օգտագործում, ներառյալ ոչ կառավարական ու լրատվական ռեսուրսն ու սփյուռքահայությունը: Թիրախային են առաջին հերթին լայն սփռվածության միջազգային լրատվական գործակալություններն և բոլոր այլ ազդեցիկ հարթակները: Անհրաժեշտ գործառույթ է նաև Արցախի ներկայացուցիչներին` թե ղեկավարությանը, թե` քաղաքացիներին ակտիվորեն պլատֆորմի տրամադրումը միջազգային հանրային դաշտում:

Միգուցե տարբեր երկրների հետ շահերի համադրման հարցում մեր ռեսուրսը ավելի նվազ է (ինչպիսին է մեր տարածաշրջանում նավթագազային գործոնը), սակայն սուվերեն գործիքակազմը մեզ զինում է անհրաժեշտ քաղաքական, իրավական և այլ միջոցներով, որը ակտիվ ու ագրեսիվ գործարկման կարիք ունի անմիջապես: Միևնույն ժամանակ, առանց որևէ էմոցիոնալ պոռթկումների, անհրաժեշտ է նաև մոբիլիզացված պահել դիմադրության և ինքնապաշտպանության մեր կարողությունները:

Այս գործառույթներն իրականացնելիս չափազանց կարևոր է պահպանել մշակված միասնական դիրքորոշումներ ու խոսույթ, որից շեղումները անհրաժեշտ է բացառել: Ի դեպ, քիչ, բայց թիրախային ու մշակված լեզվով խոսելը անհրաժեշտ է, ոչ թե ցանկալի: Հայկական գերակա շահերը պետք է հստակ ներկայացվեն և դրանցից որևէ մեկից որևէ օղակում շեղում չպետք է լինի, հատկապես հանրային խոսքում:

Արցախյան բլոկի հաջորդ գերակա մարտահրավերը վերջինիս կայուն անվտանգության և դրանից բխող ստատուսի, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրագործման կամ վերագործարկման հարցն է: Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակն այդ առումով բնական ճանապարհ է խաղաղ հանգուցալուծման համար, սակայն բնականաբար` ոչ երաշխավորված: Այս առումով միջազգային մեխանիզմի առկայությունն անխուսափելի նպատակ է: Միևնույն ժամանակ, բոլոր դեպքերում Հայաստանն է, որ մնում է լիարժեք սուվերեն գործիքակազմին տիրապետողը, և հետևաբար չի կարող այս գործընթացից դուրս մնալ: Որևէ որոշակիություն այս հարցում դեռևս տեսանելի չէ, քանզի ներկայիս պայմաններում առաջնային խնդիրն ընդհանրապես նման գործընթացի ինչ-որ ձևի մեկնարկման ապահովումն է»: