Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են քաղաքական գործիչներն ու փորձագետները նշում, թե իրականում հայ-ադրբեջանական բանակցային գործընթաց չկա, և գործ ունենք ընդամենը նման գործընթացի իմիտացիայի հետ: Նման կարծիք ունի նաև Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի համոզմամբ, առկա է զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները:
Անդրադառնալով ադրբեջանցիների՝ վերջին օրերի սադրանքներին, պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ավելի մեծ թափով գործողության պետք է սպասել: «Եթե, իհարկե, մինչ այդ չպարզվի, որ նորից բանավոր պայմանավորվածություններ են եղել: Նիկոլ Փաշինյանն էլ դրանց արդյունքում կհայտարարի, թե «ստիպված է գնալ զիջումների ավելի կարևոր բաներ փրկելու համար»: Խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ կարող են համաձայնության գալ, որ Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է վերահսկիչ կետ լինի, ինչն իրականում վերջը կլինի. այն կարող է խուճապի, արտագաղթի ու կամաց-կամաց հայաթափման պատճառ դառնալ, որի արդյունքում Ադրբեջանը բոլոր հարցերը հօգուտ իրեն կլուծի»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով, միամտություն է այլ երկրներից անվտանգային երաշխիքներ ակնկալելը: «Երբ կեցությունդ, ապագադ անվտանգային երաշխիքի հիմքի վրա ես դնում, լավագույն դեպքում գաղութի կարգավիճակ ես ունենալու: Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի»,-ամփոփեց պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել