Դատախազը՝ մամուլի թշնամի
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։ Ի դեպ, նախորդ տարիներին դատախազությունը տասնյակ թերթեր էր բաժանորդագրվում՝ Հայաստանում լույս տեսնող 15 տպագիր լրատվամիջոցներից մի քանի օրինակ։
Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց դատախազությունը 2022 թվականին հինգ օրինակ «Հրապարակ» էր ստանում։ Ի դեպ, թերթերի բաժանորդագրությունից հրաժարվելը գրոշների խնայողություն է առաջացնելու, քանի որ թերթի մեկ օրինակի գինն ընդամենը 100-200 դրամ է, ամսական՝ 2200-4400 դրամ։
Գլխավոր դատախազը, ով 2.5 մլն դրամ ամսական աշխատավարձ է ստանալու, որոշել է 2-3 հազար դրամ խնայել։ Դատախազությունից հետաքրքրվեցինք, թե այս որոշման պաշտոնական բացատրությունը որն է։
Մեզ ասացին․ «ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով այն իրականությունը, որ տպագիր մամուլում հրապարակված հոդվածները հիմնականում տեղ են գտնում նաեւ առցանց լրատվամիջոցներում, որոշում է կայացրել 2023 թվականից հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից»։
Իրականում ակնհայտ է, որ փորձում են ֆինանսական վնաս պատճառել ԶԼՄ-ներին, իսկ դատախազությունում թերթերի հավաքածուներ ունենալը, իրենց առնչվող հոդվածներն արխիվացնելը կամ գործերին կցելն աշխատանքային անհրաժեշտություն են նաեւ։ Էլեկտրոնային կայքից այս ամենն անել անհնարին է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...