Շիրակում ՔՊ-ականները տապալում են դպրոցների տնօրեննի ընտրությունները` փորձելով նշանակել սեփական կադրերին
Yerkir.am-ը գրում է․ Թե ինչ փութաջանությամբ է Շիրակի մարզի ՔՊ-ական վարչախումբը ազատվում ոչ ցանկալի տնօրեններից, «ազատագրում» դպրոցները և այլ հաստատությունները՝ կարելի է նախանձել։ Քանի որ Շիրակի մարզի «հեղափոխականները» զբաղված են ամեն սար ու ձոր իրենցով անելու գործընթացով, ուստի ժամանակ չունեն իրենց անմիջական պարտականությունները կատարելու համար։
Իշխանության ներկայացուցիչները` տիկին մարզպետի «քավորությամբ», կրկին ձախողում են մարզի մի քանի դպրոցի տնօրենների ընտրությունները։ Ամիսների ընթացքում մրցույթների միտումնավոր ձախողման պատճառը նույնն էր՝ Շիրակի մարզպետարանի ու համայնքապետարանների ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են դպրոցի կառավարման խորհրդում, պարզապես չէին ներկայանում մրցույթներին։
Վերջին օրերին մարզային ՔՊ-ականները որոշել են այլ տարբերակով տապալել մրցույթները։ Կառավարման խորհրդի իշխանական ներկայացուցիչները, ովքեր դպրոցների հետ ընդհանրապես կապ չեն ունեցել, ներկայանում են մրցույթներին, և շատ ցինիկ ձևով դեմ են քվեարկում իրենց ոչ հաճո թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե իբր դպրոցի զարգացման ծրագիրը թերի է և անհեռանկար։
Ամիսներ շարունակ, մարզի մի քանի դպրոցներ տնօրեններ չունեին, իսկ հայտարարվող մրցույթների կայանալն դիտավորյալ տապալում էին մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, որպեսզի գրանցված և իշխանությանը ոչ հարմար թեկնածուները չընտրվեին։ ՀՀՇ-ի ախտավոր կարգախոսը՝ «պոլի փետ լինի, մերը լինի» այսօր էլ այժմեական է ՔՊ-ական չինովնիկների համար։
Փաստացի, մարզային իշխանությունների նպատակն է տապալել մրցույթները մինչեւ 2023 թվականը, երբ օրենքի փոփոխությունից հետո կկարողանան տնօրեններ նշանակել իրենց հավատարմության երդում տված կադրերին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ էր, քա նի որ մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու, ՀՅԴ-ական Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...