Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նոր մանրամասներ «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնյաների ձերբակալությունից

Երեկ հայտնի դարձավ, որ կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ մարմինները տեւական ժամանակ գաղտնալսումներ են կատարել, ինչի հիման վրա էլ ձերբակալել են նրանց։ Մեր աղբյուրները հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գեւորգ Մկրտչյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա հրաժարվել է նաեւ ցուցմունք տալուց։

Ի դեպ, Գեւորգ Մկրտչյանի մասին մենք մոտ մեկ տարի առաջ գրել էինք, երբ տան դիմաց պայթեցրել էին իրեն պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չէին եղել, իսկ տանը եղել է միայն Մկրտչյանը։ Մամուլը գրել է նաեւ․ որ Գեւորգ Մկրտչյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի խնամին է:

Վանաձորի մեր աղբյուրներն էլ պատմում են, որ Գեւորգ Մկրտչյանը ընկերոջ հետ դեռ տարիներ առաջ Լոռու մարզի Տաշիր քաղաքի (Նախկինում՝ Կալնինոյի) զինկոմին ծեծի է ենթարկել, որից հետո վերջինս մահացել է։ Ընկերը՝ Մարդոյան ազգանունով, պատիժը կրել է, իսկ ինքն ազատվել է պատասխանատվությունից։ Դեպքից հետո Մկրտչյանին հեռացրել են համակարգից, սակայն, նրան հաջողվել է այլեւայլ ճանապարհներով կրկին վերադառնալ։

ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ Գեւորգ Մկրտչյանի պարտականությունները ժամանակավոր կստանձնի արդարադատության մայոր Վարուժան Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը: Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Ուշագրավ է, որ տարածված հաղորդագրության մեջ կասկածյալների անուն, ազգանունները ամբողջությամբ նշված են, ինչը անմեղության կանխավարկածի խախտում է, առավել եւս՝ բազմաթիվ պաշտոնյաների դեպքում իրավապահները սովորաբար խուսափում են անուններ հրապարակել նախքան մեղադրանքի առաջադրումը։

hraparak.am