Մախմուդովը կպայքարի Ալագյազում
Արագածոտնի խոշորացված Ալագյազ եզդիական համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է՝ Ջասմ Հասանի Մախմուդովը: Նա Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Գյուղում խոսվում է, որ որդու մանդատը եւ ազդեցիկ կապերը կարող են նպաստել, որ հենց Ջասմ Մախմուդովը դառնա Ալագյազ նոր համայնքի ղեկավարը․ «Մարզպետարանի տաքուկ անկյունը թողած՝ եկել-խառնվել է հազար տարվա գյուղապետերի պայքարին, ուզում է համայնքի ղեկավար դառնա»: Նշենք, որ Մախմուդովները ծնունդով Ալագյազից են, մեծ կապեր ունեն համայնքում եւ մարզում: 35-ամյա Ռուստամ Մախմուդյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Մինչեւ պատգամավոր դառնալը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական ապարատում: Դատական ծառայության առաջին դասի խորհրդական է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ