Մարդիկ կան, որոնց համար կանխատեսելի չէ, թե վաղը որտեղից են հաց վաստակելու․ տնտեսագետ
Քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց թոշակը բարձրացրել են 3 հազար դրամով և արդյունքում զրկվել են անապահովության նպաստից։ Խոսքը հազարավոր ընտանիքների մասին է, որոնք զրկվել են 18 հազար դրամի անապահովության նպաստից այն բանից հետո, երբ սեպտեմբերից կառավարությունը որոշեց բարձրացնել կենսաթոշակի չափը 3000 դրամով։
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի խոսքով, մարդիկ կան, որոնց համար կանխատեսելի չէ վաղվա օրը, թե որտեղից են իրենց հացը վաստակելու և տվյալ պարագայում, ըստ նրա, փրկօղակ է այն ծրագիրը, որը դեռևս հունվարի 1-ը պետք է լինի։
«Դրա փոխարեն կառավարությունը, կարծում եմ, խելամիտ կլիներ, որ այլ ծրագիր առաջարկեր, օրինակ, պայմաններ ստեղծեր շահառուներին աշխատանքի տեղավորման համար,վերապատրաստումներ անցնել և գործատուների համար ևս որոշ արտոնություններ ստեղծել, որպեսզի նրանք հատկապես այդ խավերից ներգրավվեին։ Երկրորդը՝ կան գյուղեր, որտեղ , գաղտնիք չէ, պարտքի մատյանները գնալով աճում են, ազգաբնակչության բավական մեծ հատված կա, որը պարզապես սննդամթերքի ամենատարրական տեսակներն ի վիճակի չէ ձեռքբերել ։ Անգամ զարգացած երկրներն այսօր ոմանց տրամադրումեն կտրոններ՝ սննդամթերք ի ձեռքբերման համան։ Այսինք ամոթ չէ, եթե պետությունը զուտ այդ նպատակով ապահովի աղքատ կամ ծայրահեղ աղքատ խավերին սննդամթերքի կտրոններով»,-նշեց տնտեսագետը։
Դիտարկմանը, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է այլընտրանք՝ ասելով, որ նպաստից զրկված անապահովները կարող են օգտվել եռամսյա հրատապ օգնության ծրագրից, հնարավո՞ր է, որ այդ կերպ հերթական աճպարարությունն է արվում մեր զրուցակիցը նշեց․«Աշխատանք բառը չի բնութագրում նախարարությանը , երբևէ չեմ տեսել աշխատանքի խթանման որևէ ծրագիր, հատկապես երիտասարդների զբաղվածության խթանման , գործազրկության կրճատան, այսինքն՝ բազմաթիվ են այն օրինակաները, ուսանելի միջազգային փորձից, որը կարելի է տեղայնացնել ։ Եռամսյա այ ծրագրերը չենկարող ապահովություն ստեղծել, չեն կարող հոգեբանորեն կայունություն ստեղծել մարդկանց մոտ, նախ պետք է ապահովվել նվազագույն սահմանը, որից հետո նաև առաջարկներ անել։ Հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավոր է աշխատանքիբաղադրիչը կիրառել իր քաղաքականության մեջ»։
Հարցին, ըստ որի՝ իշխանությունն ասում է, որ քաղաքացին իր մաշկի վրա զգում է տնտեսական աննախադեպ աճը, ուստի հասարակության ո՞ր շերտն է իր մաշկի վրա զգում այդ աճը, Թաթուլ Մանասերյանն ընդգծեց․ «ՀՀ վարչապետը, նախագահը, նախարարներն ու պատգամավորներն իրենց մաշկի վրա զգում են տնտեսական աննախադեպ աճը»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած