Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Իրանի հետ ռազմական առճակատման գնալը շատ վտանգավոր խաղ է. Ադրբեջանը կարող է դա չմարսել. քաղաքագետ

Շատ երկար տարիներ եւ Իսրայելը, եւ ԱՄՆ-ն աշխատում են այն ուղղությամբ, որ Արդբեջանը Իրանի դեմ պլացդարմի վերածվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

«Գաղտնիք չէ, որ Իսրայելն ու Ադրբեջանը ունեն շատ սերտ, ջերմ հարաբերություններ, եւ Իսրայելի վերաբերմունքն Իրանի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ, ինչ-որ առումով նաեւ ԱՄՆ-ի վերաբերմունքն է Իրանի նկատմամբ, գուցե ոչ նույն սրությամբ ու միակողմանիությամբ: Դա պատահականություն չէ, որովհետեւ շատ հաճախ ԱՄՆ-ի վերաբերմունքն Իրանի նկատմամբ պայմանավորված է իրանա-իսրայելական հարաբերություններով:

Ընդհանուր ապակայունացման բաներ կան ամբողջ աշխարհում եւ մեր տարածաշրջանում այդ վտանգը եւս կա: Իրանի համար շատ մեծ խնդիր է, որ կարող են Հայաստանի հետ սահմանը կորցնել: Միջանցքի մասին խոսակցությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Իրանում:

Բացի դրանից, քանի դեռ Ադրբեջանը զբաղված էր Արցախի հարցով, քանի դեռ Արցախի հարց ուներ, քանի դեռ Հայաստանը լուրջ հակառակորդ էր Ադրբեջանի համար, Իրանը այդքան մեծ անհանգստություն կարող էր չունենալ Ադրբեջանի կապակցությամբ: Իսկ նրանք ունեն ֆունդամենտալ խնդիր՝ Իրանում ադրբեջանցի բնակչության խնդիրը: Հիմա Ադրբեջանում շատը տարածված են այդ թեմայի շուրջ խոսակցությունները, եւ Իսրայելը մեծ եռանդով քաջալերում է դրանք»,-ասաց նա:

Արման Գրիգորյանի խոսքով, ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Սալիվանի հայտարարությունից, թե իրենք կպաշտպանեն Ադրբեջանին Իրանից, պետք չի զարմանալ. «Մի կողմից իրենք պատրաստականություն են հայտնել պաշտպանել Ադրբեջանին Իրանից, որը իրենց հակառակորդն է, որի հետ ունեն թշնամական հարաբերություններ, մյուս կողմից իրենց համար սա հավելյալ հնարավորություն է Իրանի նկատմամբ ճնշում դնելու: Ինձ զարմացնում են հայտարարությունները, թե Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ինչ-որ բանակցություններ կան, երկուսն էլ անհանգստացած են միջանցքով եւ համագործակցում են Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ: Սա, իմ կարծիքով, լուրջ չէ:

Պետք է հասկանալ, ի գիտություն ընդունել, թե ԱՄՆ-ի շահերը այս տարածաշրջանում ինչից են բաղկացած: Չպետք է պատրանքներ, սին հույսեր ունենալ, որ կգան մեզ կպաշտպանեն, զենք կվաճառեն, Իրանի հետ դաշինք կկնքեն Թուրքիայի եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի դեմ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր վիճակը շատ ծանր է, մեր ունեցած դաշնակիցները մեր նույնիսկ նվազագույն կարիքները չեն բավարարում: Նման դեպքում ուրիշ տեղից աջակցություն եւ դաշնակիցներ փնտրելու ցանկությունը բնական է, բայց մի բան է բնական ցանկություն ունենալը, մեկ այլ բան է այդ սառը հաշվարկ անելը եւ դառը իրողություններն ընդունելը, որը մենք պետք է անենք»,-ասաց Արման Գրիգորյանը:

Նա անդրադարձավ նաեւ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո այդ երկրի վարքագծին՝ նշելով. «Հաղթանակից հետո որոշ երկրներ վատ են վարվում: Հաղթանակի հետ վատ վարվեցինք նաեւ մենք, հաղթանակից հետո վատ են վարվել շատ երկրներ, որոնք կանգնել են փորձանքի առջեւ: Հաղթանակը, շատ հճախ, հանգեցնում է սեփական ուժերի գերագնահատման, նոր ամբիցիաների ձեռքբերման, որը տվյալ երկրի հնարավորություններից վեր է: Կարծում եմ՝ Ադրբեջանում հիմա այդպիսի տրամադրություններ կան: Իհարկե, միայն իրենց տարած հաղթանակը չի, իրենց շուրջ ձեւավորված դիվանագիտական միջավայրը եւս նպաստում է իրենց լկտիանալուն: Բոլորը շատ բարյացկամ են վերաբերում Ադրբեջանին, շատերն աշխատում են իրենց հետ սերտ ու ջերմ հարաբերություններ ունենալ:

Եթե քաջալերանք կա հզոր երկրների կողմից, Ադրբեջանի համար այդ գայթակղությանը դժվար է դիմանալը, բայց ես իրենց փոխարեն կդիմանայի այդ գայթակղությանը: Դա շատ վտանգավոր խաղ է: Դա կարող է Ադրբեջանի համար շատ վատ հետեւանքներ ունենալ: Մասնավորապես, եթե խորը էսկալացիա եւ ռազմական առճակատում լինի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, չի բացառվում, իհարկե, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը լուրջ աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանին, բայց այդ դեպքում դրանով չի սահմանափակվելու, ուրիշ մեծ երկրների շահերն են այստեղ առկա լինելու: Եվ արդյոք Ադրբեջանը կարող է մարսել նման բան, թե ոչ, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում»,-ընդգծեց նա: