Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

Խաղողը նիսյա տվեցի, հիմա էլ հանցագործություն եմ անում, բայց ճար չկա. խաղողագործը այգին քանդում է

«Անցած տարի էի ուզում քանդել այգին, բայց սպասեցի, հույս ունեի, որ կկարգավորվի խաղողի մթերման գործընթացը, էս տարի էդ մի քիչ հույսն էլ մեռավ, որոշել եմ՝ գարնանը յոնջա եմ ցանելու»,– NEWS.am-ի հետ զրույցում հեգնանքով ասում է սարդարապատցի Կարենը, որը 13 տարի խաղողի մշակմամբ է զբաղվում եւ այսօր ստիպված է տարիների ստեղծածը օրերի ընթացքում հողին հավասարեցնել։

Խաղողագործը հույս ուներ, որ իշխանությունները, ինչպես խոստացել էին, այս տարի կլուծեն մթերման խնդիրը, սակայն հույսը չարդարացավ, որոշեց քանդել խաղողի 6000 մետր այգին։

«Հանցագործություն եմ անում, բայց ճար չկա, ինձ մենակ են թողել։ Մեզ խաբեցին պայմանագրերի առումով, էս տարի մի կերպ տարա ՄԱՊ–ում հանձնեցի, նիսյա տվեցի, որ խաղողից պրծնեմ։ Էլ չեմ մշակելու, որովհետեւ մթերման ժամանակը հենց գալիս է՝ հոգեկանիս վրա ամեն ինչ ազդում է, աշխատող էլ չեմ գտնում։ 13 մարգ խաղողը քաղելու համար 38 հոգի մարդ է պետք, միայն բերքահավաքը 400 հազար դրամ է նստում ինձ վրա»,– ասում է խաղողագործը։

Կարենը դեռ չի որոշել՝ խաղողի այգու փոխարեն գարնանն ինչ է մշակելու։ Բանջարեղեն աճեցնել չի կարող, հողը քարոտ է։ Այստեղ սալորի այգի ունի, որի եկամտից չի դժգոհում, կարող է այգին մեծացնել, բայց այդ հարցում դեռ երկմտում է։

Այգին քանդելը ծանր որոշում էր, բայց ասում է՝ այլ ելք չուներ։ Այս հողատարածքից տարեկան մինչեւ 22 տոննա խաղող է հավաքել Կարենը։ Պայմանագիր ուներ «Նոյ» գործարանի հետ, բայց վերջին տարիներին ըստ խաղողագործի՝ գործարանը խաղող չի մթերում կամ էլ ցածր գնով է ընդունում, ինքն էլ այս տարի հարկադրված, որ աշխատանքը ջուր չդառնա, մեկ այլ գործարանում ինքնարժեքից ցածր՝ 120 դրամով է մթերել խաղողը եւ դեռ գումարն էլ չի ստացել։

«Ինքնարժեքից 5 դրամ ցածր գնով եմ մթերել։ Ինձ համար նախընտրելի էր, որ 170–ից 180 դրամով մթերեի խաղողը, որ ես էլ գոյատեւեմ, բա գոնե 50 դրամ ինձ չմնա, ընտանիք ունեմ, ուսանող եմ պահում»,– ասում է նա։

Այս տարի 12 տոննա խաղող է քաղել Կարենը, սա այն դեպքում, երբ չի մշակել այգին, գիտեր, որ նորից իրացնելը դժվար է լինելու, բացի այդ, խաղող մշակելը թանկացել է։

«Դիզվառելիքը 630 դրամ է, բանվոր ուժը 5000–ից 6000 է եղել, էս տարի 8000 էր, մեքենա էն ժամանակ 15 000–ով էր գործարան տանում, հիմա՝ 20 հազարով։ Բուժանյութը 250–ից 300 հազար էր, հիմա 400 հազարից անցել է։ Ամեն ինչը թանկացել է, բայց խաղողի գինը իջել է, ասում են՝ դոլարից է կախված, էդ դոլարը ձեթի վրա չազդե՞ց, մենակ խաղողի վրա ազդեց»,– նշում է խաղողագործը։

Խաղողի մթերման խնդիրներն ըստ Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գեւորգ Ղազարյանի՝ առաջացել են 2020 թվականից՝ կորոնավիրուսով, 44–օրյա պատերազմով, հիմա էլ ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։ Պաշտոնյայի խոսքով՝ մթերող ձեռնարկությունները չեն կարողացել իրացնել խաղողը եւ գործարաններում կուտակվել էր շուրջ 44 մլն լիտր կոնյակի սպիրտ, ինչի պատճառով էլ խաղողի պահանջարկը նվազեց։ Բացի այդ արտահանման դժվարություններ են առաջացել, դրամն է արժեորվել, ինչն էլ ազդել է խաղողի մթերման գնի վրա։ Որպեսզի գյուղացին եւ խաղող մթերող գործարանը նորից մթերման եւ իրացման խնդիրների առաջ չկանգնեն, Կառավարությունը աջակցում է վերամշակողներին իրացնել կուտակված սպիրտը, ո խաղողի նկատմամբ ներքին պահանջարկը մեծանա։

«Էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է պետական աջակցության ծրագիր՝ կոնյակի սպիրտների արտահանման լրացուցիչ տուրքերի հետվերադարձի չափով։ Պետությունը խրախուսում է, որ ավելի շատ ունենանք գինու համար օգտագործվող խաղող, որովհետեւ գինու պահանջարկը տարեցտարի ավելանում է, բացի այդ էլ գինեմետ սորտերի խաղողը մթերվում է շատ բարձր գնով»,– ասում է Գեւորգ Ղազարյանը։

Խաղողագործ Կարենը չի վստահում Կառավարության այս աջակցությանը, ասում է՝ ապահովեք պայմանագրերով, նշեք խաղողի մթերման ամենացածր գինը, որ մի օր էլ գինու համար մշակած խաղողը իրացնելու վտանգի տակ չհայտնվի։

«Ոնց սա խրախուսեցին, էնպես էլ գինու համար օգտագործվող խաղողն են խրախուսելու։ Պայմանագիր կնքեք, ժամկետներ ու գին նշեք, բայց չկա, ո՞ւմ հույսով հիմա էլ գինեմետ սորտի խաղող մշակեմ»,– ասում է Կարենը։

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան արձագանքում է.

«Նորմալ է, որ փաստեր են ուզում տեսնել, բայց կարծում եմ՝ էդ փաստերի պատասխանը պետք է տա վերամշակողը, իրենք պետք է աշխատեն վերամշակողների հետ ու կնքեն երկարաժամկետ պայմանագիր»։

Պաշտոնյան բնական գործընթաց է համարում խաղողի այգիների քանդումը եւ կրկնում՝ պետությունը խրախուսում է գինու համար օգտագործվող խաղողի մշակումը։

«Մենք ունենք 14 հա խաղող այգի, 80 000 խաղողագործ, համեմատության համար ասեմ, որ Վրաստանում կա 35 հա խաղողի այգի, 15 000 խաղողագործ։ Խաղողի փոքր հողակտորների վրա նույնիսկ եթե 150 դրամով մթերեն, միեւնույն է՝ էն եկամուտը չի ստանալու, որն ակնկալում է։ Այսինքն՝ պրոցեսը պետք է գնա այն ուղղությամբ, որ այգիները խոշորացվեն, ինտենսիվ եղանակով մշակվեն, ինքնարժեքը նվազի եւ եկամուտը մեծանա»,– նշում է Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետը։

Խաղողի մթերման այս տարվա ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն, նախնական տվյալով այն կազմում է 190 հազար տոննա, իսկ արտահանումը՝ 14 հազար տոննա։ Կառավարությունն ակնկալում է, որ տարեվերջին արտահանումը կհասնի մինչեւ 20 հազար տոննայի։