Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

Ինչպե՞ս Հայաստանի ու Արցախի զենքերով զինվեց Ադրբեջանի բանակը

Մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի իշխանությունն անկեղծորեն հպարտանում էր մեր բանակով, առիթ բաց չէր թողնում հայտարարելու, թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Այո, այո, անգամ այս իշխանություններն էին դա ասում։ Իսկ 2020թ․ հուլիսին՝ Տավուշում մեկ դիրք առաջ տալու հաջողությունից հետո, Փաշինյանն ընդհանրապես ասաց, որ լավագույնն է։ Մի ոգևորություն, մի հպարտանալ, այնպես որ կարծեմ միայն 71 շքանշան այդ առիվ հանձնեց։

44-օրյա պատերազմում պարտության տանելուց հետո իշխանությունները սկսեցին թիվ մեկ մեղավոր հայտարարել բանակին՝ դավաճանել են, լավ չեն կռվել, զենք չկար, նախկինները չեն զինել, թալանել են, տռուսիկ չկար, բահով էին կռվում, սալյարկա չկար և այլն։ Հաղթող բանակը վարկաբեկեցին, ինչ-որ մանր մունր, իբր դավաճանների բռնեցին, դասալիքներ գտան, այդ թեման էլ անցան, սկսեցին հայտարարել, թե բա՝ խաբար չե՞ք, մեր բանակը 30 տարի չեն զինել՝ մոռանալով, թե մինչ այդ ինչպես էին գովում։ Հանրությանը սկսեցին բթացնել 30 տարի բանակը չեն զինել, 80-ականների զենքեր էին, խեղճ հարիֆն ի՞նչ աներ թեզերով՝ էլի մոռանալով, որ էդ «խեղճ հարիֆն» էր ասել՝ վերջնականապես փակել ենք 80-ականների զենքերի թեման, ամենից ժամանակակից զենքն ենք առնում, օդը փակ ա, ռազմական կործանիչներ չենք ունեցել, հենա առանք և այլ։

Փորձենք թեմային անդրադառնալ այլ տեսանկյունից, որը իշխանությունն աչքաթող է անում։

Հիշո՞ւմ եք Ադրբեջանի մեծ զորահանդեսը՝ պատերազմից հետո։ Ինչի՞ մասին էր այն, հիշու՞մ եք։ Այն մասին էր, թե ինչպես են մեզանից խլել միլիարդավոր դոլարների զենքեր։ Դա, կարծես, թե՛ իշխանավորների ուշադրությունից է վրիպել, կարծում եմ՝ միտումնավոր, թե՛ լայն հանրության։ Հիշեցնեմ այդ զորահանդեսը․ սկսզբում երեխաներ ու պատանիներ էին քայլում՝ իրենց զոհերի ֆոտոներով (մի բան, որ Հայաստանում չեն անում, որովհետև թաքցնում են հերոսներին)։ Դրանից հետո միայն մեկ ժամ հրապարակով անցավ պատերազմի ժամանակ մեզանից խլված, մեր կողմից կարելի է ասել, նվիրված միանգամայն թարմ զինտեխնիկայի շքերթը։ Յութուբում կա, կարող եք բացել ու նայել, թե ինչ զենքեր են նրանց հանձնվել, բունկեռներոմ պատերազմ կառավարողները։ Դուրս է գալիս, փաստացի, անվնաս թշնամուն է հանձնվել, ոչ միայն մեր հողերն ու բնակավայրերը, այլ նաև մի քանի միլիարդ դոլարի զենք, զինամթերք, առանց ոչնչացնելու, ուղակի թողնվել է թշնամուն։ Նիկոլ Փաշինյան «գերագույնի» ղեկավարած պատերազմում, ստացվում է, ամեն օր մեր բանակը նահանջել է, ամեն օր և նահանջի ճանապարհին, ստացվում է, չի պայթեցրել զինապահեստները, և դրանք անցել են թշնամուն, չնայած որ պետք է ոնչացվեին, եթե հնարավորություն չկար, դուրս հանելու։

Հակահրթիռային համակարգեր՝ հրամանատարական կետերով, հակաօդային համակարգեր և այլն, այդ ամենին մենք ծանոթանում ենք ադրբեջանական տեսանյութերից, դրա մասին մեր հայրենի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն չի տալիս, ասում է՝ գաղտնի է, «չասենք՝ թող թշնամին չիմանա մեզանից ինչ է խլել» մակարդակի խոսակցություն։

Հիմա ի՞նչ, ստացվում է, ադրբեջանական զինուժը այսօր համալրված է հայկական բազմաթիվ զենքերո՞վ։ Էդ չեմ հասկանում, էդ նախկիններին էնքան էիք ատում, որ իրենց գնած զենքը ամբողջությամբ հանձնեցիք թշնամուն, որ ասեիք զենք չէին առե՞լ։ Նայում է մարդ կադրերին, խելագարվում է, ռազմական գործողությունների ժամանակ բաց՝ ի տես թշնամու դրել են S300 համակարգը ու մեկ էլ նայում ես՝ էդ հզոր, բազմամիլիոնանոց զինտեխնիկան թշնամին ոչնչանում է։ Ո՞վ է դրա պատասխանատուն, էդ ո՞նց տենց բաց-բաց էիք պահել՝ իմանալով, որ թշնամին անօդաչուներ ա թռցնում։

Հիմա Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու է ոչ միայն մեր երկրի տարածքում, այլև մեզանից վերցրած զենքերով, ավելին, այն զենքերով, որոնք այդ ձեր ասած 20-30 տարի իբր չեն առել։ Պատկերացնու՞մ եք, կարողա պատահի Ադրբեջանը այս պատերազմի արդյունքում այնքան զենք է վերցրել Հայաստանից-Արցախից, որ լրացրել է պատերազմում իր կորցրածը։ Թողնես, մենակ անպատասխանատու հայտարարություններ անեն, 30 տարի բանակը չե՛ն զինել․ պարզվում է՝ լավ էլ զինել են, ու դուք եկել եք, հերիք չէ պատերազմ եք բերել գլխներիս, մի հատ էլ նվիրել եք թշնամուն։ Վարկեր են վերցրել, պարտքեր են վերցրել, կապեր են խառնել իրար բարեկամական, պայմանագրեր են կնքել, էժանով զենքեր են առել, ու այդ բոլորը դուք եք հանձնել։ Ստեղ ինձ հարց կտաք․ բայց ի՞նչ պարտադիր ա Նիկոլ Փաշինյանի, կամ Արայիկ Հարությունյանի հրամաններով այդ պահեսները թողնված լինեն թշնամուն, կարողա տեղի հրամանատարներն են դա արել, չէ՞ որ իրենք են կռվի դաշտում, հրամանատարական կետերում նստած հրամաններ արձակում։ Ես էլ ձեզ կհարցնեմ․ բա անցել է 2 տարի, էդքան իբր գործ-բան հարուցեցին, լսել ե՞ք, այդպիսի թեմա․․․ Ես որ չեմ լսել, ուզեմ-չուզեմ՝ մտածում եմ, որ ինչպես հրաման են տվել հետ նահանջելու, այդպես էլ հրամանը եղել ա, զենքի պահեստներին ձեռք չտալ, չոնչացնել։

Այլ բան էլ ասեմ, օրինակ՝ ձեզանից քա՞նիսն են ծանոթացել ադրբեջանցի գեներալ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիի ձայնագրությանը։ Ովքեր ծանոթ չեն, ասեմ, պատերազմից հետո Մատաղիսում ականի վրա պայթած այդ գեներալը հայտնում է, որ ադրբեջանական զորքերն իրականում նորմալ պատրաստ չէին պատերազմին, քանի որ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա լուրջ պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն և զինամթերք։ Ասում է՝ Ադրբեջանը ստանում էր հետախուզական տեղեկություններ մեր մասին, բայց թվերը սխալ էին ղեկավարությանը ցույց տալիս, քչացնում էին։ Հաստատում է, որ մեզանից առավել էին զինվորների թվով միայն։ Ինքը ուղղակի բլոգեր չէ, ֆեյսբուքյան փորձագետ չէ, գեներալ է, ռազմական մասնագետ է ու նշում է, որ իրենք ունեին Դ30, Դ44 հրանոթներ էր, որոնք հարվածում էին մինչև 15 կմ, Հայաստանը ուներ Դ20 էր, որ խփում էր 30 կմ։ Ադրբեջանը չուներ հարվածային գումարտակներ, չուներ լեռնային պայմաններում կռվողներ, իսկ Հայաստանն ուներ։ Ասում է՝ երկու շաբաթում սպառվել էր Ադրբեջանի զինամթերքը, զորքի կեսը չուներ զրահաբաճկոն, կապի միջոցներ չունեին․ ասում է, որ Տ55 տանկեր էին ստացել, որոնք կապի միջոց չունեին, կորպուսը պետք է ունենա 100 GPS սարք, բայց իրենք ունեին 7 հատ։ Ու էդ մարդու համար անակնկալ էր, որ իրենք հաղթեցին ու դա վերագրում է Հայաստանի ղեկավարության թերացմանը, եզրակացնում է՝ ուրեմն քաղաքական էր պարտությունը։

Բայց այս իշխանության ամենակարևոր թերացումն էլ է բացահայտում, իհարկե՝ մենք գիտեինք։ Ասում է, որ Հայաստանը սրանց ասած նախկինների օրոք գնած զենքերով ջախջախում էր Ադրբեջանին, եթե չլինեին թուրքական Բայրաքթարերը․ բայց ամենից հետաքրքիրը, ասում է՝ մեկ էլ պարզվում է ի՞նչ, հայկական կողմի օդը փակ չէ, մտնում՝ ինչ ուզում անում ենք։ Բայրաքթարը նոր զենք է․ հիմա հարց՝ նախորդ իշխանությունը գնել է այն բոլոր զենքերը, որոնք կարող էին պատասխանել Ադրբեջանին․ այս իշխանությունը ի՞նչ է գնել նոր Բայրաքթարերի դեմ, որոնք արդեն կային, և մերոնք պարտավոր էին իմանալ դրա մասին և միջոցներ ձեռնարկել։ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության և փոխել զենքի գնումների-մատակարարումների պլանը․ պետք է ձեռք բերեին անօդաչուներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սրանք դա գնելու փոխարեն գնում են չթռչող ինքնաթիռներ՝ СУ30-ններ, դա էլ, պարզվում է, առանց հրթիռի։

Բայաքթարը կարողացավ թռչել, աշխատել, որովհետև ՀՕՊ-ի գնման պլանը Նիկոլի ժամանակ արդեն փոխվել էր, ու 170 մլն դոլար միայն տվել էին 3 հատ սելֆիի համար սամալյոտ էին առել․ դրա փոխարեն եթե գնեին, ասենք, «Պանցիր» համակարգ, կփակեին օդը, Բայրաքթարերը չէին աշխատի, և հայկական բանակը վստահաբար կհաղթեր, քանի որ ադրբեջանցիները այդքան ուժեղ չէին, ինչպես որ իրենց գեներալն է նշում։

1 «Պանցիր» համակարգը շուկայական արժեքով մինչև 15 մլն դոլար է: 3 հատ СУ30см-ի փոխարեն հնարավոր էր գնել 12 նման համակարգ ու ամբողջ օդը փակել. էլ չեմ աում, որ ՀԱՊԿ պայմանագրերով, Ռուսաստանի հետ զենքի մատակարարման պայմանագրերով հնարավոր էր գնել շատ ավելի էժան։ Բայց չէ, էս մարդիկ որոշեցին հանրության աչքին թոզ փչել։

Հիմա Հայաստանը բավականին ուշացումով որոշել է ավելացնել 2023 թվականի ռազմական բյուջեն․ բայց վստա՞հ եք, որ հիմա էլ չեն որոշելու թարմացնել էդ սելֆիի սամալյոտների պարկը։ Ես ռազմական փորձագետ չեմ, փորձագետը Արծրունն է իր «դագդիգագան նահանջներով», բայց սրանք հարցեր են, որ պետք է հետաքրքրեն ու հետաքրքրում են բոլորին։

Կարճ ասած՝ խնդիրը բոլորովին 30 տարի զինելը չէր, խնդիրն այն է, թե այդ զենքը ով է տնօրինում, ով է հրաման տալիս։ Գիտե՞ք փայլուն ասացվածք կա՝ ավելի լավ է ոչխանրերի բանակը ղեկավարի առյուծ, քան առյուծների բանակը ղեկավարի ոչխար։ Հայկական բանակը կտրիճների բանակ էր, 30 տարի դա ոչ ոք չի ժխտել, այդ մասին հայտարարել է նաև այսօրվա իշխանությունը։ Իսկ ո՞վ էր ղեկավարում այդ բանակը։

yerevan.today