Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենան ու ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենա բախվել են իրար (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, վթար է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենայի եւ ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում եւ սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել