«Մատչ ТВ»–ն կգործի Արթուր Ջանիբեկյանի ենթակայության ներքո
Հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի անմիջական ղեկավարը կլինի Comedy Club–ի հիմնադիրը։
«Մատչ ТВ» մարզական հեռուստաալիքը փոխանցվում է «Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաընկերությանը, որի գլխավոր տնօրենն Արթուր Ջանիբեկյանն է։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»` հղում անելով «Գազպրոմ մեդիա» հոլդինգի ներկայացուցիչ Իրինա Օսադչայային։
Մինչև այժմ հեռուստաալիքը կառավարում էր գլխավոր տնօրեն Դմիտրի Գրանովը, որի ղեկավարը «Գազպրոմ մեդիայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն էր։ Այժմ հոլդինգի մարզական բաժինը կղեկավարի մեկ այլ սուբհոլդինգի`«Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաընկերության թիմը, իսկ Գրանովը կզբաղեցնի «Մատչի» գործադիր տնօրենի պաշտոնը։
Օսադչայայի խոսքով` «Մատչ ТВ»-ի գլխավոր տնօրենի գործառույթը կիրականացնի «Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաընկերությունը։ Սուբհոլդինգը նույն սխեմայով կառավարում է նաև ТНТ-ն։
Փաստորեն նշանակում է, որ «Մատչ ТВ»-ի պատասխանտուն կլինի «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստաընկերության տնօրեն Արթուր Ջանիբեկյանը։ Օսադչայան հստակեցրել է`«Մատչ ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին այսուհետև կենթարկվի Ջանիբեկյանին, ոչ թե Գրանովին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...