Շիրակի մարզում քրեական գործերի ողջ ծանրաբեռնվածությունը երկու դատավորի ուսերին է
«Հրապարակը» գրում է. Դատավորների ծանրաբեռնվածությունն այսօր դարձել է դատական համակարգի կարեւոր խնդիրներից մեկը։ Մեր տեղեկություններով՝ այս առումով առավել ծանր վիճակ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, երբ քրեական գործեր քննող 4 դատավորից մնացել է ընդամենը 2-ը, Պերմյակովի գործը քննած Հարություն Մովսեսյանը գնացել է թոշակի, իսկ Արտակ Թադեւոսյանին գործուղել են Երեւան՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այժմ մարզում քրեական գործերի ողջ ծանրաբեռնվածությունը դատավորներ Վարդան Գրիգորյանի եւ Աշոտ Մանուկյանի ուսերին է։ Առայժմ հայտնի չէ, թե երբ դատավոր կնշանակվի Շիրակում՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ դատավորները դժվարությամբ են գնում հեռավոր մարզեր աշխատելու, գերադասում են Երեւանը։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ