Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Մամուլ

Իրանն ուշադրություն է դարձնում Կովկասին. The National Interest

Իրանի վերջերս անցկացրած զորավարժություններն Արաքս գետի մոտ եւ նրա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում վերաբերում են հարցերի, որոնք դուրս են գալիս Ղարաբաղյան պատերազմի սահմաններից։ Արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլահիանի եռօրյա այցը Հայաստան եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններն Արաքս գետի մոտ վկայում են այն մասին, որ փոխվել է Իրանի ռազմավարությունն իր հյուսիսարեւմտյան տարածաշրջանի նկատմամբ։ Չնայած Իրանի ինքնին կարեւոր դիվանագիտական եւ ռազմական նախաձեռնություններն արտացոլում են ոչ միայն մոտեցումն իր հյուսիսարեւմտյան տարածաշրջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո, դրանք արտացոլում են նաեւ օտարերկրյա միջամտությանն ու այն բանին դիմակայելու նրա ջանքերը, որոնք նա համարում է անջատողական շարժումներ իր սահմանների ներսում եւ իր հարեւանների շրջանում, գրել է Ալեքսանդր Նահմանը The National Interest-ի իր հոդվածում։

«Այն ժամանակ, երբ Իրանը չեզոքության պաշտոնական քաղաքականություն էր վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Խորհրդային Միության փլուզումից հետո, Թուրքիայի միջամտությունն Ադրբեջանի օգտին 2020թ. Ղարաբաղյան պատերազմում, Իրանին դրդեց ավելի մեծ օժանդակություն տրամադրել Հայաստանին։ Իրանի հետաքրքրվածությունն այստեղ երկակի է։ Մի կողմից՝ Իրանը էքզիստենցիալ առումով է հետաքրքրված իր հարեւանների սահմանների ամբողջականության պահպանմամբ, որոնք երկրի պատմության մեջ տարբեր ժամանակներում փոփոխվել են, հատկապես հյուսիսում, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մի ժամանակ Իրանի մասն էին։ Մյուս կողմից՝ սահմաններն անվտանգ պահելը նվազեցնում է օտարերկրյա միջամտությունը եւ անջատողականների դիմադրությունը։ Բայց բռնության սաստկացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերին համընկավ Իրանում զանգվածային ցույցերին, ինչպես նաեւ զինված հակամարտությունների՝ Քրդստանում, երկու դեպքում էլ Իրանը մեղադրում է օտարերկրյա միջամտությունը եւ անջատողական ապստամբությունը։

Հոկտեմբերի 22-ին ԻՀՊԿ-ն եւ արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլահիանն ավարտեցին զորավարժություններն Արաքս գետի մոտ եւ դիվանագիտական ուղեւորությունը Հայաստան, ինչն ավարտվեց Կապանում հյուպատոսության բացմամբ։ Ուղեւորության ընթացքում Ամիր-Աբդոլահիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջանցքի պահպանման եւ զարգացման անհրաժեշտությունը, որը կգործի որպես տարանցիկ երթուղի Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ Հայաստանով եւ Վրաստանով։ Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխության։ Ամիր-Աբդոլահիանի հայտարարությունը սահմանների փոփոխության մասին ուղիղ վերաբերում է վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի զուգահեռ ջանքերին՝ Զանգեզուրի միջանցքի մասին, որն անցնելու է Հայաստանի հարավային սահմանով եւ Թուրքիային տրամադրելու է ուղիղ հասանելիություն Կենտրոնական Ասիային՝ նվազագույնի հասցնելով իրանական ազդեցությունը։

Հոկտեմբերի վերջին Փաշինյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Ռայիսիի հետ, որպեսզի լուծի այս հարցերը դիվանագիտական ճանապարհով, ընդ որում՝ Ռայիսին դեմ է Զանգեզուրի միջանցքին։ Ներկայում, Ուկրաինայում պատերազմի պատճառով, Զանգեզուրի միջանցքը կդառնար Արեւելք-Արեւմուտք այնքան անհրաժեշտ այլընտրանքը։ Այնուամենայնիվ, Իրանն աջակցել է Հյուսիս-Հարավ միջանցքին, որովհետեւ ավելի շատ կշահեր Պարսից ծոց-Սեւ ծով տարանցման երթուղուց, քան Արեւելք-Արեւմուտք երթուղուց Կովկասում։ Զանգեզուրի միջանցքը անդրադառնում է նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերին։

ԻՀՊԿ-ի միաժամանակյա զորավարժություններն Արաքս գետի մոտ արտացոլում են Իրանի երկու կարեւոր խնդիրները։ Առաջին խնդիրը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ, որը կարող է խոչընդոտներ ստեղծել իրանա-հայկական սահմանին։ Լրացուցիչ խնդիր են ներկայացնում իրանցի որոշ օրենսդիրներ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իսրայելի ներկայության հետ կապված։ Ռեզավի-Խորասան նահանգի ներկայացուցիչ Մոհամեդ Սաֆային ասել է. «Սիոնիստները ձգտում են խափանել իսլամական հանրապետության ազդեցությունը Կենտրոնական Ասիայում այդ [ներկայության] միջոցով։ Բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»։ Իսկ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական կոմիտեի անդամ Հասան Խեմաթին ավելացրել է. «Այս զորավարժություններն ուժի ցուցադրում էին, որի ուղերձը խաղաղությունն է եւ երկու հարեւան երկրների բարեկամությունն ու ցանկացած սպառնալիքի վճռական պատասխանը թշնամիներին»։ Պետք է նշել, որ հոկտեմբերի 24-ին, նշյալ հայտարարություններից հետո, Իրանը նշել էր տասը գործակալի ձերբակալության մասին, որոնք աշխատում էին Իսրայելի համար։

Բայց այս իրադարձությունները պետք է հասկանալ նաեւ ընթացիկ ներքին քաղաքականութան համատեքստում, շարունակվող ցույցերի եւ քրդական շրջաններում զինված հակամարտության տեսակետից։ Հայաստանում իր ելույթի ժամանակ Ամիր-Աբդոլահիանը վկայակոչել է Մահսա Ամինիին. «Մահսա Ամինիի մահը առնչվել է բոլորին»,- ասել է նա՝ ցուցարարների արձագանքը բնութագրելով որպես «դաժան» եւ «անընդունելի»։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Ամինիի հորեղբոր որդին «Քոմալա»-ի (որն արտաքսված իրանական ընդդիմադիր քրդական կուսակցություն է եւ տեղակայվում է Իրաքում) զինվորն է։ Բայց նա հերքում է, որ աղջիկը որեւէ կապ է ունեցել խմբի հետ։ Ամինիի հորեղբայրը Սանանդաջի (գրեթե ամբողջությամբ սուննիադավան քաղաք է) սուննիական համայնքի ղեկավարն է, որտեղ այս տարվա սկզբին նա բողոքում էր շիական Կուրբան-բայրամ տոնի առիթով պաստառներ տեղադրելու դեմ։ Այս առնչություններն ընդգծում են շարունակվող լարվածությունը Իրանի քրդական շրջանների եւ կենտրոնական կառավարության միջեւ, ինչպես նաեւ հակամարտությունն ընդհանրապես հյուսիս-արեւմուտքում (պատմականորեն խռովարար շրջան, որտեղ կառավարությունը ձգտում է գերիշխել եւ իրեն ենթարկեցնել քրդական ցեղերին)։

Կառավարության՝ հյուսիս-արեւմուտքում գերիշխելու մարդկային գինը, հատկապես ցույցերի սկսվելուց հետո, չարժե նվազեցնել։ Իրանի սահմաններից դուրս գալով՝ բռնության մեծ մասն այժմ կենտրոնացել է Իրաքյան Քրդստանում, որտեղ տեղակայված են արտաքսված քրդական ընդդիմադիր խմբերը, ինչպիսին է «Քոմալան»։ Սեպտեմբերի վերջից ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել այդ բազաներին, որտեղ գրոհներից մեկի ժամանակ սպանվել է մոտ տասնվեց մարդ եւ ավելի քան հիսունը վիրավորվել է։

Օգտագործելով տարբեր ռազմավարություններ՝ Իրանը փորձում է անվտանգ պահել իր հյուսիսարեւմտյան սահմանները եւ ընդհանուր առմամբ գերիշխել հյուսիսարեւմտյան շրջանում։ Անկախ այն բանից, թե արդյոք իսրայելական, թուրքական, քրդական կամ ադրբեջանական է սպառնալիքը, իրական, թե թշնամական, կարեւոր է հասկանալ այս քաղաքականությունը եւ դրա հետեւանքներն ավելի լայն ներքին եւ միջազգային համատեքստում։ Պետք է նշել նաեւ, որ օտարերկրյա միջամտությունը, չնայած միշտ չէ, որ անկարգությունների պատճառն է եւ երբեմն չափազանցված է, պատմական իրողություն է։ Իրանի կոնֆլիկտները հյուսիս-արեւմուտքում հազիվ թե կարելի է անվանել վերջերս ստեղծված։ Բայց անվտանգության միջոցների ամրապնդումը տարածաշրջանում ուղիղ կապված է ներքին իրադարձությունների հետ, որոնք, իրենց հերթին, հետեւանքներ են ունենում տարածաշրջանային քաղաքականության համար Կովկասում եւ Քրդստանում եւ համաշխարհային առեւտրում՝ Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք առեւտրի առումով։ Այդ քաղաքականության մարդկային կորուստները, իհարկե, անվտանգության, առեւտրի եւ կայունության փաստական գինն են, գին, որը միայն բարձրացել է վերջին շաբաթներին»։