«Սելտան» փոխեց գլխավոր մարզիչին
Իսպանական «Սելտան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է 48-ամյա արգենտինացի Էդուարդո Կոուդետին եւ նշանակել 56-ամյա պորտուգալացի Կառլուշ Կարվահալին, հաղորդում է Վիգոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Էդուարդո Կոուդետը 2020թ․ նոյեմբերից էր գլխավորում «Սելտան», որն Իսպանիայի անցած առաջնությունում գրավել է 11-րդ տեղը։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո «Սելտան» 11 միավորով 16-րդ տեղում է։
Էդուարդո Կոուդետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ արգենտինական «Ռոսարիո Սենտրալն» ու «Ռասինգը», մեքսիկական «Տիխուանան», բրազիլական «Ինտերնասյոնալը»։
Կառլուշ Կարվահալի նախորդ ակումբը Աբու Դաբիի «Ալ Վահդան» էր։ Նախկինում նա գլխավորել է նաեւ պորտուգալական «Սպորտինգն» ու «Բրագան», թուրքական «Բեշիկթաշը»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը