Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Մեր երկիրը պետք է ղեկավարվի մեր կրոնով ու սովորություններով, այսօր ճիշտ հակառակն է․ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյան

Պետք է կողմնորոշվել փաստերի, ոչ թե մեր քաղաքական անձանց ասածների հիման վրա։ Ընթացիկ իրողությունները շատ բազմաշերտ են։ Նորություն չէ, որ այսօրվա իրավիճակը սկսվել է դեռևս ռուս-թուրքական երկրորդ պատերազմի ավարտին՝ 1878-ին կնքված Սան Ստեֆանոյի դաշնագրով։ Այնտեղ ռուսները խաղաղության դաշնագիր կապեցին թուրքերի հետ, և դրա 16-րդ հոդվածով նշեցին, որ տիրություն պիտի անեն Օսմանյան կայսրության քրիստոնյաներին։ Այդ օրն սկսվեց այն իրավիճակը, որը շարունակվում է առայսօր։ Այսօր որևէ մեկը թող չզարմանա, որ Սյունիքը կամ Սևանի արևելյան ափը վտանգված են, այդ ամենը մենք գիտենք։ Սան Ստեֆանոյի դաշնագրից հետո Սուլթան Համիդն ասել է, որ Հայկական հարցն ավարտելու համար պետք է վերջ դնել հայ ժողովրդին։ Այսօր շարունակվում է նույն քաղաքականությունը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:

«Անկախ Հայաստանի դեմ այսօր կա աշխարհաքաղաքական լուրջ սպառնալիք՝ թուրանականության զարգացումը, որը նպաստավոր է Արևմուտքի համար։ Այդկերպ մի ամբողջ թուրանական շրջան դառնալու է միջանցք Չինաստանի և Ռուսաստանի միջև, և դա վտանգելու է Արևմուտքի թշնամիների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի գոյությունը։ Պուտինն ասաց, որ ըստ վաշինգտոնյան կարգավորման՝ Արցախը պետք է թողնվի Ադրբեջանին, թեև ԱՄՆ-ը փորձեց հերքել դա։ Սակայն ամերիկյան շահերի դիտանկյունից նայելով՝ պարզ է, որ ամերիկյան ուղեղային կենտրոններում վստահաբար եղել է այդ ծրագիրը, և թուրանական նման մի պետություն կամ դաշինք կարող է վնասել Ռուսաստանին և Չինաստանին»,- ասաց Սրբազան հայրը:

«Մենք բանակցում ենք, գոնե պետությունն այդպես է ասում, բայց չի խոսում Արցախի մասին, խոսում է միայն Հայաստանի մասին։ Բանակցությունների պարագայում որևէ կողմ իր վերջնական նպատակը չի ներկայացնում, դա քաղաքական կյանքի դոգմա է՝ երբեք սեփական վերջնանպատակը չհայտնել հակառակորդին։ Երբ այսօր որևէ մեկն ասում է՝ սա մեզ համար կարմիր գիծ է, նշանակում է՝ դու արդեն կողմնորոշվել ես, թե ինչ ես ուզում, և այդկերպ տեղեկացնում ես թշնամուն։ Դրա համար մենք երբեք չպետք է մեր վերջնանպատակը հայտնենք ո՛չ բանակցությունների ժամանակ, ո՛չ էլ հրապարակայնորեն։ Այսօր աշխարհի տասը միլիոն հայությունը նույն բանն է ասում՝ Արցախը հայկական է, Հայաստանի սահմանները չեն կարող որևէ կերպ փոխվել։ Սա, սակայն, ցանկություն է, իսկ դրա կողքին պետք է սեփական հնարավորությունների մասին մտածել։ Եթե տարվենք ցանկությամբ, մեր ցանկություններն էլ կզրոյանան»,- նշեց Մայր Աթոռի միաբանը:

Արքեպիսկոպոսի կարծիքով՝ հոգևորականը երբևէ չի կարող կառավարության կամ պետության ղեկավար լինել. «Ժամանակին Կիպրոսում արքեպիսկոպոս Մակարիոսը եղել է նախագահ, բայց իրականում պիտի լիներ Անգլիայի դեմ հեղափոխության ղեկավարը։ Պարզապես անգլիացիները կարողացան Մակարիոսին նախագահ կարգել։

 Նա միայն մի առավելություն ուներ՝ ինքնավար արքեպիսկոպոս էր, կարող էր ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ հոգևորականներս չենք կարող որևէ օրենքի տակ ստորագրել, որը հակասում է Սուրբ Գրքին։ Անկախությունից ի վեր Հայաստանում եղած օրենքների մեծագույն մասի տակ հոգևորականները չէին ստորագրի։ Ինչպե՞ս կարելի է ստորագրել միասեռականությունը թույլատրող օրենքը։ Հոգևորականը պարտավոր է նախ Սուրբ Գրքով կողմնորոշվել, իսկ այդկերպ որևէ օրենք չի ստորագրվի։ Տեր-Պետրոսյանից առայսօր նույն բանն են ասում՝ մենք ուզում ենք եվրոպական պետություն դառնալ։ Շատ լավ, բայց ո՞ւր մնացին մեր ազգային և կրոնական սկզբունքները։ Այս հարցով եկեղեցին մեծ դեր ունի՝ վեր հանելու այդ սկզբունքները»:

«Նույնիսկ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Մեջիդը 1860-ականներին հրաման տվեց, որ ամեն ազգություն և փոքրամասնություն պետք է ղեկավարվի իր կրոնով և սովորություններով։ Մեր խնդրածն էլ՝ իբրև հոգևորականների, այն է, որ մեր երկիրը պետք է ղեկավարվի մեր կրոնով և սովորություններով։ Հայաստանի անկախությունից առայսօր ամեն ինչ գնում է հակառակ մեր կրոնի և սովորությունների։ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ եկեղեցու զանգերը ղողանջում էին՝ պայքարի կոչելու թշնամու դեմ։ Այդ զանգերը չեն կարող հնչել պետական հեղաշրջում անելու համար։ Այսօր կա՞ որևէ հայ, որը չի հավատում, որ որևէ ռազմական կոնֆլիկտի պարագայում Թուրքիան դարձյալ ներգրավվելու է։ Այսօր ԱՄՆ-ը իշխանություն չունի Թուրքիայի վրա, և եթե ունենար, թույլ չէր տա Էրդողանի և Պուտինի հարաբերությունների նման սերտացումը։ Թուրքիան և Ադրբեջանն իրենց ուզածն անելու են, իսկ մենք գործելուց առաջ պետք է թշնամուն լավ ուսումնասիրենք և հետախուզենք»,- ամփոփեց Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը: