ԵՄ եվրահանձնակատար Յոհանես Հանը դարձել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացի
ԵՄ եվրահանձնակատար Յոհանես Հանը և ևս 12 հոգի արժանացել են Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչման Թբիլիսիի օրվա՝ «Թբիլիսոբա 2017» տոնակատարությունների շրջանակներում, հայտնում է Грузия Online-ը:
Կոչմանն արժանացած անձանց պարգևատրումը տեղի է ունեցել տոնակատարությունների շրջանակներում կայացած համերգի ժամանակ: Այս տարի տոնը նշել են հոկտեմբերի 7-ին և 8-ին:
«Թբիլիսիի պատվավոր քաղաքացու» կոչում են ստացել Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, բասկետբոլիստ Զազա Պաչուլիան, թենիսիստ Ալեքսանդր Մետրևելին, լրագող և հրապարակախոս Թամազ Տկեմալաձեն, բժիշկ և գիտնական Ռոման Շաքարաշվիլին, բժիշկ սրտաբան Գուլնարա Չապիձեն, գիտնական և քիմիկոս Էթեր Կեմերտելիձեն, կոմպոզիտոր Վաժա Դուրգլիշվիլին և այլոք:
Թբիլիսիի օրվա կապակցությամբ տոնական միջոցառումները կազմակերպվել էին քաղաքի ողջ պատմական կենտրոնում, գրում է կայքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին