Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին․ Մամեդյարով
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին: Այս մասին կիրակի օրը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Երկաթգիծը, հիշեցնենք, պետք է բացվեր դեռևս անցած տարի, սակայն բացումը հետաձգվել էր, և երեկ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ արդեն մի քանի շաբաթից այն կսկսի գործել:
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հավաքվել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ նշելու ՎՈւԱՄ կազմակերպության 20-ամյա հոբելյանը: Հանդիպմանը, ավանդույթի համաձայն, հայտարարվել է՝ ՎՈւԱՄ անդամները աջակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են ապագա ծրագրերը, որոշել են է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը և հայտարարել են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու մտադրության մասին:
«ՎՈւԱՄ-ը իր ստեղծման օրից համագործակցել է Միացյալ Նահանգների հետ և մտադիր է շարունակել ակտիվ համագործակցությունը»,-երեկ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալտայ Էֆենդիևը և հավելել՝ ՎՈւԱՄ-ի հետ ակտիվ համագործակցության հայտ են ներկայացրել մերձբալթյան երկրները, ինչպես նաև Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:
Իսկ կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հոբելյանական նիստից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Աղբյուրը՝ Ազատություն


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին