«Մենք հրաշքով ենք փրկվել, ամեն րոպե մեզ կարող էր կրակոց դիպչել»․ Սոթքի բնակիչ
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Սոթքի բնակիչ Սուրիկ Մարտիրոսյանի ընտանիքը մեկ ամսից ավելի է՝ լքել է հարազատ գյուղը։ Սկզբում նրանք վարձակալությամբ բնակվել են Էջմիածնում, ապա տեղափոխվել Հրազդան՝ բարեկամի տուն։
«Մեզ համար սովորական էին դարձել կրակոցները, արդեն պահ կար, որ ուշադրություն չէինք դարձնում, բայց սեպտեմբերի 13-ին ուղղակի կրակոցներ չէին։ Ամբողջ գյուղին խփում էին։ Արթուն էի, երբ սկսվեց, հայրիկիս եւ երեխաներիս հետ գնացինք բնակիչներից մեկի նկուղ մինչեւ գիշերը երկուսը մնացել ենք այնտեղ, դուրս գալը ռիսկային էր, որովհետեւ կրակոցները չէին դադարում, բոլոր կողմերից երեւում էր, բայց ռիսկի դիմեցինք ու դուրս եկանք։ Մենք ուղղակի հրաշքով ենք փրկվել, ամեն րոպե մեզ կարող էր կրակոց դիպչել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սուրիկ Մարտիրոսյանի դուստրը՝ Գայանե Մարտիրոսյանը։
Ագրեսիայի հետեւանքով Մարտիրոսյանների նոր վերանորոգված տունն ամբողջությամբ ավերվել է։
«15 տարի կոպեկ-կոպեկ հավաքել եմ ու իմ տունը կառուցել, բայց մի քանի վայրկյանում ձեռքերովս կառուցած տունը հողին հավասարվեց։ Ես իմ տանն եմ, իմ տունը չեմ լքել, գալիս եմ երեխաներիս տեսնում, վերադառնում։ Իմ տունը չեմ էլ լքելու, որ թշնամին ուրախանա, բայց իմ դստերն ու թոռներին չեմ վերադարձնելու այնտեղ մինչեւ ապահովության լիարժեք երաշխիքներ չլինեն»,- նշեց Սուրիկ Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը