Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փոխադարձ հարվածներ Եմենում Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձով Օրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է

Փոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Հարեվաններ

Թուրքիայից փախուստի դիմած Սևան Նշանյանը հարցազրույց է տվել թուրքական ամենահայտնի ընդդիմադիր պարբերականին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը բացառիկ հարցուզրույց է տվել թուրքական ամենահայտնի ընդդիմադիր պարբերականին՝ «Ջումհուրիյեթին», որը սակայն խուսափել է հրապարակել այն՝ Նշանյանի արտահայտած սուր քննադատությունների ու թուրք ազգայնականների և կրոնամոլների դեմ հեգնանքի պատճառով:

Նշանյանը հարցազրույցի ամբողջական պատճենը տեղադրել է սոցցանցերից մեկի իր էջում՝ խոստովանելով, որ վստահ էր, որ այն թուրքական մամուլը չի տպագրի:

Բանն այն է, որ թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպիսի Թուրքիա կցանկանա վերադառնալ փախուստի դիմած Նշանյանը, Հունաստանում բնակություն հաստատած հայ մտավորականը պատասխանել է. «Մի այնպիսի Թուրքիա, որտեղ քեմալիստներն ու իսլամիստները կցուցադրվեն թանգարանում` որպես մի տարօրինակություն»:

Ավելի ուշ հարցազրույցն արտատպել է թուրքական hayred.net կայքը՝ շեշտելով, որ հայ մտավորականի որոշ մտքեր իրենք նույնպես չեն կիսում:

«Թուրքական պետությունը թուրքական հասարակությանը ուտող մի քաղցկեղ է: Չեմ կարծում, որ մոտ ապագայում կկարողանան ուշքի գալ: Լուրջ վիրահատական գործողություն է պետք: Իմ կարծիքով՝ խնդիրը մեկ հոգու մեջ չէ, հարցն այն է, որ խնդիրն իրականում շատ ավելի խորն ու մեծ է, և հենց այդ մեկ հոգու «շնորհիվ» է ջրի երես դուրս գալիս: Իշխանությունը փտել է: Կարծում եմ, որ սրանից 100 տարի առաջ ավելի վատ էր փտել: Ինչպե՞ս կարող է նորից ոտքի կանգնել. բնավ գաղափար չունեմ: Ավելին ասեմ՝ արդյոք լավ կլինի՞, եթե ոտքի կանգնի... Դրանում էլ վստահ չեմ», - ասել է Նշանյանը «Ջումհուրիյեթին» տված հարցարզույցում:

Հարցազրույցում Սևան Նշանյանը նաև պատմել է, որ այժմ գտնվում է Հունաստանի Սամոս կղզում, որտեղ տեղավորվել է իր ընկերներից մեկի գյուղական փոքրիկ տանը: Մտավորականը նշել է, որ ամբողջ ժամանակը ծախսում է իր գրքերի վրա աշխատելով, հեծանիվ քշելով կամ Սամոս կղզու գեղատեսիլ վայրերում ու հատկապես լեռնային բարձրունքներում երեկոյան զբոսանքներով:

Նա նաև հայտնել է, որ առաջիկայում արդեն պատրաստվում է նոր նախագծերի վրա աշխատել՝ թե՛ գիտական, թե՛ շինարարական ոլորտում:

Հարցին` արդյոք Նշանյանը հույս ունի՞ երբևէ վերադառնալ Թուքրիա, Նշանյանը պատասխանել է. «Սիրտը «ցանցառ» բան է, միշտ հույս է տածում»:

Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ 3.5 տարի բանտում գտնվող Սևան Նշանյանը փախուստի է դիմել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նշանյանը Հունաստանում է և տեղի իշխանություններից ժամանակավոր կացության իրավունք է ստացել:

Նշենք, որ Նշանյանը գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994թ., սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008թ.:

2010թ.-ին Նշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։

Index Anatolicus-ն առցանց է դարձել 2011թ.: Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56.000 քարտեզագրված տեղանուն։