Պլանավորված պարտություն․ օր 16
44-օրյա պատերազմի 16-րդ օրը՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի ու Արցախի պաշտոնական խոսնակները հայտնեցին, որ գիշերվա ընթացքում շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված։ Իսկ առավոտյան ադրբեջանական ուժերը որոշ տեղեր անցել են հարձակման, բայց նրանց չի հաջողվել առաջ գալ։ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ խոցել ենք «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ և ևս մեկ Սու-25 գրոհիչ։
Նշենք, որ թեև պաշտոնական լրահոսը լռում էր, բայց շատերին էր հայտնի, որ թշնամին մտել էր Հադրութ։ Արցախի ՊԲ-ն հերքում էր դա։ Ավելին, հայտարարվեց, որ միայն այդ օրը թշնամին 200 զոհ է տվել։
Հայկաական կողմից տարածքային կորուստների թեման քիչ շրջանառելու համար, զուգահեռ անհեթեթ մտքեր էին նետվում համացանց։ Օրինակ, Հադրութի մասին իրարամերժ տեղեկությունների ֆոնին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, սուպերմարկետներին կոչ արեց պոլիէթիլենային տոպրակների գինը 10 դրամից դարձնել 100 դրամ և գումարն ուղղել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Պատերազմի 16-րդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպեց արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ ուժերի ներկաայացուցիչների հետ։ Պարբերաբար որոշ ինֆորմացիաներ են նետվում համացանց կամ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ հարցում ստում է, հանդիպմանը մասնակից ուժերի, մասնավորապես՝ ՀՅԴ, ՀՀԿ ներկայացուցիչները գաղտնազերծում են որոշ դրվագներ։
Պատերազմի 16-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը