Ներեցեք, բայց սա մուտանտների իշխանություն է. Աղվան Վարդանյան
Ներեցեք, բայց սա մուտանտների իշխանություն է՝ մեր հոգևոր, մշակութային, բարոյական, քաղաքակրթական արժեքներից դուրս, որն ախտահարում է նաև հանրությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Գործող իշխանության քաղաքականությունը, նրա կարծիքով, բացասաբար է անդրադառնում նաեւ բնակչության վրա։ Ելքը, ըստ պատգամավորի, մեկն է՝ մեկուսացումը. «Նրանց կա՛մ պետք է մեկուսացնել, կա՛մ փորձել բուժել, կա՛մ պարզապես հեռացնել, այլապես բոլոր պետական ու ազգային ինստիտուտները կկործանվեն։ Նրանց պահվածքը թելադրված է մեր հակառակորդների կողմից։ Սրանց վարքը թելադրում են մեր հակառակորդները՝ ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, ամեն օր կարծիք փոխող, անուղղելի ստախոս, թուլակամ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ընդդիմադիրի խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունն առաջնագիծն ուժեղացնելու փոխարեն 200 մլն դոլար է բաժանել՝ հավելավճարների ու պարգևների տեսքով։ Միաժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարներ են հատկացվել ԱԱԾ-ին, Պետական անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Քննչական կոմիտեին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել