Նոյեմբերյանի ոլորաններում բռնաբարել էր ՌԴ քաղաքացուհուն
SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ոստիկանություն էր դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուհի՝ 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ոմն Արթուր իր կամքին հակառակ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել էր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է բերման ենթարկվել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանը։
Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ա. Պապինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

















































