Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի․ Արմեն Ռուստամյան
Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի եւ սեղանին դրված կա փաստաթուղթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Այս փաստաթուղթը, ըստ նրա, նշանակում է, որ պետությունը նոմինալ գոյատեւելու է, բայց կկորցնի իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու կարողությունը, այլեւս չի կարողանա կատարել ազգապահպան գործառույթ։
«Մենք երկար ժամանակ պայքարում ենք Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ։ Սա այն մարդու տեսակն է, որը հայերին անընդունակ է համարում եւ փորձում է ապացուցել, որ այստեղ պետք է ապրել միայն ադրբեջանցիների եւ թուրքերի թույլտվությամբ։
Տեր-Պետրոսյանը դեռ 1990-ականներից խոսում էր անխուսափելիության, կապիտուլյացիայի մասին։ Նա փորձում է համոզել մյուսներին հանձնվել։ Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկներին, ապա դրանք բոլորը բերելու են նոր կապիտուլյացիայի։ Ի՞նչ է, ընդդիմությունը պետք է օգնի Փաշինյանին ընտրել, թե ո՞րն է Հայաստանի համար ամենացավոտ տարբերակը»,-ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանի մասնակցությունը կաթողիկոսի եւ նախկին նախագահների վերջին հանդիպմանը պայմանավորված է նրանով, որ բոլորը պետք է արտահայտվեին։
«Սրա մեջ տարօրինակ ոչինչ չեմ տեսնում։ Մեր նպատակը պետք է լինի միավորումը, ինչի մասին հայտարարել է նաեւ Տեր-Պետրոսյանը։ Բայց նրա մնացած մտքերն անհասկանալի են։ Նա չանդրադարձավ հարցին, թե ինչի շուրջ պետք է երկխոսեն իշխանություններն ու ընդդիմությունը»,-նշեց պատգամավորը։
Նա մատնանշեց այլընտրանքային գծի ձեւավորման անհրաժեշտությունը, կտրուկ փոփոխությունների կարեւորությունը թե՛ դիվանագիտության, թե՛ բանակում բարեփոխումների ուղղությամբ՝ վստահեցնելով, որ այդ հնարավորությունները կան։
«Եթե հայ ժողովուրդը համախմբվի այս գաղափարի շուրջ, ապա կարող ենք հուսալ, որ հաջորդ սերունդները կպաշտպանեն իրենց իրավունքները, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Մենք կանգնած ենք լուրջ խնդրի առջեւ։ Համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխությունները հանգեցնում են աշխարհակարգի փլուզմանը։ Այսօր ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է եւ կարող է։ Նույն Բաքուն եւ Անկարան օգտվեցին այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի խնդրով»,-եզրափակեց Ռուստամյանը ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել