Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը բացահայտել է Ադրբեջանի օմբուդսմենի՝ ԼՂ մասին սուտը
armtimes.com-ը գրում է. Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր (օ մբուդսմեն) Էլմիրա Սույելմանովան Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI)՝ Բուխարեստում կայացած Գլխավոր վեհաժողովին մասնակցելուց հետո վերադարձել է Ադրբեջան և հայտարարություն է տարածել, թե վեհաժողովի ժամանակ կասեցվել է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ելույթը:
Սակայն EOI-ի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է այդ տեղեկությունը՝ ադրբեջանական լրատվամիջոցներին խնդրելով ուղղել ապատեղեկատվությունը, թե ԼՂ օմբուդսմենին զրկել են կազմակերպության անդամակցությունից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«EOI-ն որևէ կառույցի հեռացման փորձ չի ունեցել` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի անկախ կառույցի: EOI-ն քաղաքական խնդիրներ չի լուծում և թույլ չի տալիս քաղաքական ազդեցությունն ու կապը քաղաքական հարցերին», - նշել է Սիգելը:
Նա նաև նշել է, որ ԼՂՀ օմբուդսմենը որևէ քաղաքական հարց չի շոշափել Վեհաժողովի ժամանակ, այլ միայն ներկայացրել է երեխաների իրավունքների խախտման առնչությամբ փաստեր՝ առանց քաղաքական ենթատեքստի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին