Հայնկեսը նեղ պահին կօգնի «Բավարիային»
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պաշտոնապես վերադարձավ գերմանական ակումբ: 72-ամյա մասնագետն իր նախկին ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը: Հայնկեսը «Բավարիայում» աշխատանքը կսկսի հոկտեմբերի 9-ին, հաղորդում է ակումբի կայքը:
«Սա ընկերական ծառայություն է: Ես սա անում եմ միայն նրա համար, որ շատ եմ պարտական «Բավարիային»: Աշխատանքի կանցնեմ հրաշալի զգացողություններով»,- իր նշանակումը Kicker-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայնկեսը:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Կարլո Անչելոտիի հեռացումից հետո: Իտալացի մասնագետին ժամանակավորապես փոխարինել էր 40-ամյա Վիլի Սանյոլը:
Յուպ Հայնկեսը «Բավարիան» գլխավորել է 3 անգամ: Նախորդ անգամ նա թիմից հեռացել էր 2013-ին՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող: Դրանից հետո գերմանացին հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...