Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Տեսանյութեր

Փոխգնդապետ Վերանյանի պաշտոնի բարձրացումը մեր երեխեքի գլխաքանակով եղավ. զոհվածների հարազատները արդարություն են պահանջում

Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի խաչմերուկում 18 զինծառայողի զոհվելու գործով դատական նիստը մեկ տարուց ավելի է, ինչ դատարանում է։ Զոհված զինծառայողների ծնողները NEWS.am-ի հետ զրույցում հույս հայտնեցին, որ իրենց որդիների մահվան մեղավորները կպատժվեն, բայց նաեւ մտահոգված են, որ Քրեական օրենսգրքի փոխվելուց հետո հնարավոր է, որ գործով ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանին մեղսագրվող արարքը մեղմացվի։

«Դժգոհ ենք պետությունից, որովհետեւ Քրեական օրենսգրքի փոփոխության հետեւանքով կան հոդվածների կետեր, որոնք հանցագործություն չեն համարվում, կան, որ օրենքի հետադարձ ուժ են ունենում։ Այդ հիմքերով էլ շատ դատական պրոցեսներ կարճվում են։ Մենք մտահոգություն ունենք, որ կարող է Վերանյան մարդասպանն արդարացվել։ Նա սպանել է փաստացի 18 երեխաների»,- նշեց զոհված զինծառայող Արտաշես Խալաթյանի հայրը՝ Հակոբ Խալաթյանը։

Ըստ զոհվածի ծնողի՝ դատական նիստերը ձգձվում են երբեմն արհեստածին հիմքերով. «Գործով վկա, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է կորպուսի հրամանատարի տեղակալ Արտակ Մախսուդյանը նույնիսկ չի բարեհաճում դատարան ներկայանալ։ Այս ամենն իր ձեռքի տակով է անցել, նույնիսկ ճանապարհն ինքն է ցույց տվել եւ հետ է դարձել, այսպես ասած՝ փախել է։ Ակնկալում ենք արդար դատ, եթե հանկարծ դատական նիստին որոշվի մեղադրանքը հանել կամ Վերանյանին արդարացնելու որոշում կայացվի, մենք դիմելու ենք մինչեւ Եվրոպական դատարան։ Ունենք կենդանի 3 վկա, դատարանում շատերը փաստել են այդ մասին»։

Զոհված զինծառայողի ծնող Ալմաստ Հարությունյանն ասաց, որ իրենք պայքարելու են, որ իրենց որդիների մահվան մեջ մեղավորները պատժվեն. «Չենք հասկանում, թե ով է այս գործի հետեւում կանգնած, որ այս մարդու պաշտոնն են բարձրացնում, աշխատանքի են թողնում։ Վերջը այս երկրում արդարություն պետք է լինի՞։ Մենք արդարություն ենք ուզում, որ մեղավորները պատժվեն»։

Նա պատմեց՝ գործով վկաներ կան, որոնք հրաժարվում են վկայություն տալ. «Վախենում են, մարդիկ են ուղարկում տները, վախեցնում են, կաշառում են։ Կոնկրետ իմ տուն մարդ են ուղարկել, ասում են՝ այսպես մի արա, այնպես մի արա։ Ես ասել եմ՝ ես չեմ վաճառվում, հետո սկսեցին վախեցնելը՝ դու մի որդի էլ ունես, ինչ գիտես՝ հետո ինչ կգա ձեր գլխին։ Ես գիտեմ, որ իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պետք է մինչեւ վերջ գնանք, որ մեր երկրում գոնե մեկը պատժվի»։

Զոհված զինծառայող Արթուր Խաչատրյանի մայրը՝ Աննա Իվանյանը, պնդեց, որ իրենց տղաներին գիտակցաբար են ուղարկել մահվան. «Նրանք պետք է թվաքանակ ցույց տային այն բանի համար, որ ասեին՝ անխուսափելի էր այս պատերազմը, բայց մեր երեխաների գլխաքանակո՞վ։ Եթե իրենց հրաման էր տրված հողերը հանձնելու, թող տային, բայց մեր երեխաների կյանքի գնո՞վ։ Նա պաշտոնի բարձրացումը մեր երեխեքի գլխաքանակով ստացավ։ Դուրս է գալիս, որ նա չպատժվեց»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։

Ի սկզբանե դատական նիստը պետք է տեղի ունենար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն տուժողների իրավահաջորդներն դատարանին միջնորդել էին նիստերն անցկացնել Երեւանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք:

Նշենք, որ Անդրանիկ Վերանյանը 2 ամսով կալանավորված է եղել, պահվել է «Վարդաշեն» քրեակատարողականում, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվել։