Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

(Գառների) Գեներալների լռությունը

Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ, հասկանալի էր, որ պետք է այլ մեղավորներ նշանակվեն։ Պատասխանատվությունը իրեն, երևի, թվում է, որ ավելի շատ բարոյական դաշտում է, մեղքը՝ ռեալ, դրա համար մեկն ընդունում է, մյուսը՝ ոչ։ Ուրեմն, մտածել է, որ ինքը կհամարվի պատասխանատու, ինչպես ժողովուրդն է ասում՝ «խեղճ հարիֆ», բայց իրական պատասխանատվությունը կկրեն ուրիշները։ Պետք է գտնեն մարդկանց, ովքեր կմտնեն այդ դավաճանական բեռի տակ։ Ու այդ հնազանդները, պարզվում է, գոնե կոչումով ամենաուժեղ մարդիկ են՝ գեներալները։ Այս պատերազմում քաղաքական իշխանության սխալների, թերությունների, թուլությունների, դավադիր դավաճանության մասին, իմ կարծիքով, փայլուն գիտի ռազմական իշխանությունը։ Ծպտուն լսե՞լ ենք նրանցից։ Մեկ-երկու ակնարկ և վերջ։ Որ էլի հարց ես տալիս, ասում ես խոսեք, հասկանանք, ասում են՝ բա էն մնացածը պետական, ռազմական գաղտնիք է։ Այսինքն ուզում եմ հասկանամ, եթե դու հրամանատար ես, նախարար, գեներալ, ստացել ես կոնկրետ ցուցում այսինչ բանն անելու, կամ չանելու, անցած պատերազմի ընթացքում, դրա ի՞նչն է գաղտնիք այլևս։ Հիմա ի՞նչ, այդ սխալները գուցե առանց հաճույքի, բայց լուռ վերցնում եք ձեզ վրա՞, ինչ է, թե իբր գաղտնիք է, չբացե՞ք։ Բա չե՞ք մտածում, որ այն 2000-աններին ծնված երեխեքը, որ գնացին հազարներով զոհվեցին, չնայած որ մեկ է՝ այդ հողերը այ այսօրվա պես հանձնվելու էին, ըստ Փաշինյանի, իրենց ծնող ու հարազատները իրավունք ունեն իմանալու՝ այդ ինչ պրոցեսներ են եղել, ովքեր են իրենց երեխեքի գլուխները մատաղ արել, որ իրենց չասեն դավաճան։

Օրեր առաջ՝ օգոստոսի 31-ին, կալանավորվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Պատկերացրեք, որ անակնկալ չէր, որ գեներալ է կալանավորվում, սպասելի էր, որ մեկին կբռնեն, բայց որ պետք է դա լինի պատերազմի ժամանակ կոֆե խմող Արայիկ Հարությունյանի հետ համագործակցած գեներալ, դա էր զարմանալի։ Մեղադրում են Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքի համար. այլ կերպ ասած՝ Շուշին ինքն է հանձնել։ Իսկ թե ոնց մինչև Շուշի ճանապարհը բացվեց, չգիտենք, մի գեներալի էլ դրա համար կբռնեն։ Այդպես էլ չիմացանք, թե ինչ էր անում մեծն զորավար Արգիշտի Քյարամյանը Շուշիում պատերազմի ժամանակ, որ ո՛չ կռվում էր, ո՛չ էլ պաշտոնյա էր․ երևի հաշվում էր գեներալ Արզումանյանի սխալները, որ հետո գա դառնա քննչական կոմիտեի նախագահ ու մեղադրնք առաջադրի։ Կամ էլ, գուցե, էն ժամանակ որոշել էին արդեն այսօրվա մեղավորներին։

Սեպտեմբերի 2-ին մեղադրանք առաջադրվեց Արցախի պաշտպանության մեկ այլ նախկին նախարարի՝ Ջալալ Հարությունյանին, որը ևս պատերազմից հետո գործարքի գնաց, բայց արդեն կապիտուլյանտի հետ ու աշխատեց Հայաստանի ՊՆ-ում։ Նա էլ ծառայողական պարտականությունները վատ է կատարել ու հատկապես՝ հոկտեմբերի 7-ին ու 12-ին։ Նրա անփույթ վերաբերմունքի պատճառով, ըստ քննչական կոմիտեի, հակահարվածները չեն ստացվել, կրել ենք վնասներ։ Մեղադրանքի հրապարակային մասին ծանոթանալով՝ գեներալ- Լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, որի մասին մինչև պատարազմի ավարտը որպես փայլուն զինվորական էին ներկայացնում, անգամ մի շարքային զինվորի չափ չի կարողացել կազմակերպել։ Ասում են, թե ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, նահանջի փոխարեն շարունակել է մարտական օպերացիան և այլն, մեղադրանքի մեջ չեմ խորանում։ Ու Ջալալ Հարությունյանը, որ ազատության մեջ է, չի ասում՝ Նիկոլ ջան, իմ մարտական գործողությունների ժամանակ դու օտարերկրացի նկարահանող խմբին հարցազրույց էիր տալիս ու ասում էիր՝ հենց հիմա մենք վերջնական հարվածն ենք հասցնում հակառակորդին, որը կլինի ճակատագրական։ Էդ օպերացիան պատմում էր եթերում։ Ջալալը չի ասում, որ էդ անհաջող օպերացիայի օրը Արծրունը ֆեյսնբուքյան էջում 4 անգամ գրել է հաղթում ենք, գրել է, որ Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է։ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղարը՝ էդ ֆեյսբուքի գեներալը, գրել է, թե ռազմաճակատում թշնամին փախուստի է դիմում։ Էդ հիմա է Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքից ջնջել պատերազմի օրերի լիքը գրառումներ։ Բա որ Ջալալը զորքին տանում էր կոտորածի, ինչպես դուք եք ասում, բա ինչի՞ էիք գրում հաղթում ենք։ Ուզում եք ասել, որ ձեզ պետք եղավ 3 տարի, որ տեսնեք, որ զորքը այդ օրերին չեր հաղթում, այլ ջախջախվո՞ւմ էր։

Գեներալ Միքայել Արզումանյանն էլ չի ասում, Նիկոլ ջան, բա որ ես Շուշին նոյեմբերի 7-ին հանձնել եմ, նոյեմբերի 9-ին ինչի՞ էիր ֆեյսբուքիդ էջում գրում, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Չի ասում, բա որ Պուտինն առաջարկել էր պատերազմը կանգնեցրեք Շուշին առանց հանձնելու, ինչի՞ չհամաձայնեցիր, դրա համար էլ պատասխանատվություն կրե՞մ։ Չի ասում՝ Նիկոլ, ինչի՞ զենք չէիր տալիս, որ պաշտպանենք, Արայիկ Հարությունյանն էլ բողոքում էր։

Այս գեներալներին պաշտպանելու ցանկություն բացարձակ չունեմ, Նրանք պետք է հայրենիքը պաշտպանեին, չեն կարողացել, հետո պետք է պաշտպանեին իրենց արժանապատվությունը, դա էլ չկարողացան․ բայց ինձ հետաքրքրում է, թե ինչպես կարող է գեներալը նույն ջանասիրությամբ աշխատի հաղթած պետության մեջ, հաղթած ղեկավարի հետ ու պարտված պետությունում՝ կապիտուլյանտի հետ ու իր համար լինի կոմֆորտ։ Եթե գեներալը, հրամանատարը, իր պահած հողը գրավում են, հանձնում են, իր զինվորները, ընկերները զոհվում են ու ինքը շարունակում է հլու հնազանդ ծառայել, առնվազն զարմանալի է։ Այս երկուսն էլ պաշտպանության նախարար են եղել պատերազմի ժամանակ, իրենց տեղակալները զոհվել են, գոնե նրանց հիշատակը պետք էր հարգել։ Հա՞շտ են իրենց խղճի հետ։

Էս գեներալներին, որ հիմա մեղադրանք են առաջադրել, իրենց գործողությունների, նահանջի ժամանակ արծրունենք խաբում էին, սուտ էին ասում։ Թշնամին գրաված Հադրութից տեսանյութ էր տեղադրում յութուբում, Արայիկի խոսնակը մտնում-գրում էր՝ «Հադրութի գրավման լուրը իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»։ Գրավել էին արդեն։ Արծրունն էլ իր հերթին գրում էր՝ այս պահին Հադրութում եմ և այլն։

Եթե էդ օպերացիաները ստացվեր, հո չէի՞ն ասելու կեցցե Ջալալը կամ գեներալ Արզումանյանը, ասելու էին կեցցեն Նիկոլն ու Արայիկը։ Ու հենց գեներալներն էին ասելու։ Մի նստած նախարար էլ ունենք՝ Դավիթ Տոնոյանը, պատերազմից երկու ամիս առաջ մի դիրք էին առաջ տվել Տավուշում, սարքեցին Ստալինգրադի ճակատամարտին հավասար բան, Նիկոլին էլ Տոնոյանը սարքեց մարշալ Ժուկով։ Ասում էր՝ էս դիրքը Նիկոլը գրավեց։ Սուտ է՞, պարոն Տոնոյան։ Սիրաշահում էիք։ Հիմա ո՞ւր եք։ Էդ չի՞ ստի վերջը։ Չեմ չարախնդում, հավատացեք, բայց այս ամենը պարզ էր, տեսանելի էր, դուք էիք, որ հույսներդ եսիմինչն էր։

Գեներալը հզորության նշան է, բայց ո՞վ կպատկերացներ, որ հզոր գեներալը, կներեք բառիս համար, պատվի կառնի ու կկզի դասալիքի առաջ։ Էն 40-ից ավելի գեներալները, որ ստորագրեցիք մի թղթի տակ, Ա-ն ասացիք, Բ-ն չիմացաք ինչ անեք։ Ի՞նչ ասեմ, դե պատրաստվեք։ Գիտեք՝ ինչին պատրաստվեք։

Կա դիցուկ 4 ցուցակ, մեկը զոհված տղերքի ցուցակն է՝ 4 հազար է, թե 7 հազար, դա կհստակեցվի, երբ անունները հրապարակեն, քանի որ հիմա թաքցնում են։ Մյուս ցուցակը հանձնված շուրջ 220 բնակավայրերի անուններնեն, երրորդ ցուցակը էն 40 հազար փախստականների անուններն են, որոնք անտուն, անտեղ, առանց ապրելու հնարավորության ապրում են Ստեփանակերտում ու Հայաստանում, չորրորդ ցուցակն էլ սպաների, այսպես ասած՝ մեղավորների անուններն են։ Հիմա նիկոլենք վերցնում են առաջին ցուցակից 50 անուն, մյուս ցուցակից հանձնած 10 բնակավայրի անուն, 1000 փախստականի անուն ու չորրորդ ցուցակից որևէ գեներալի ու դրանք գրում են իր վրա։ Այ էդքան պարզ։ Նրանից պրծան, կվերցնեն մյուս գեներալներին, քո պատճառով էսքան զոհ, այսքան տարածք, հետո կանցնեն գնդապետների, փոխգնդապետների ու մինչև ավագ սերժանտ կհասնեն։ Խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, որ ինչքան ուսադիր կրող կա, սաղ անփույթ էին, անպատասխանատու, հնարավոր է՝ դավաճան էին, դրա համար էլ ասում ենք, որ սաղ դավաճան են, ուրեմն մեզ բանակ պետք չէ։ Այ այսպես։ Ու չասեք, թե՝ ինձ չեն հասնի, ես թուղթ եմ լրացրել, ես շտաբում եմ եղել։

Բայց նաև ասեմ, դա պարզապես «սրոկ» չի լինելու, որ մի քանի տարի նստեք դուրս գաք, դա արյան մեղք է, պատրա՞ստ եք ընկնել այդ մեղքի տակ։ Եթե ոչ, ուրեմն հասկանալի չէ ձեր լռությունը, չեմ հասկանում, երբ բան ենք հարցնում, որ պատմեք, ասում եք՝ լիքը բան կա պատմելու, բայց ռազմական գաղտնիք է։ Մի երկիրը վարի է գնացել, մեկը վարի է գնում, ի՞նչ ռազմական գաղտնիք։ Անցած, պարտված պատերազմի գաղտնի՞ք։ Էս մարդը բանակցությունները տապալել է, բերել է պատերազմ, ժողովրդին տարել մահվան, պատերազմի ժամանակ ինքը մոդերատրություն է արել, կինը բունկերից կառավարել է, էն ագենտի մականուն ունեցողը հրամաններ է արձակել, աղետի վրա քարոզարշավ անող քաղաքապետի թեկնածուն բունկերում խմբով կառավարել են, մեզ ասում են սաղ զինվորականներն են մեղավոր, դուք լուռ հետևում եք, մենք չգիտենք ինչ մտածենք։ Մարդն ասել ա՝ թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց հո թիվ մեկ մեղավորը չեմ։ Կոնցեպտը պարզ է։ Դո՛ւք եք։

Կրկնում եմ, պետք է պատերազմի ողջ պատմությունը, դավաճանությունը բացահայտվի, խոսեք․ լրատվականների հասցեներն էլ գիտեք, մամուլի ակումբների տեղն էլ գիտեք։ Խո՛սեք։ Գեներալներից մեկը հարցազրույցներ է տալիս, թե՝ ինձ էլ հնարավոր է բռնեն, բայց երկու տարվա մեջ մի հատ ծպտուն չի հանել, թե ում և որ սխալի պատճառով ինչ եղավ։ Ժողովրդին չես պատմում, կպատմես քննչականներին, սրանք էլ գիտեն ոնց շուռ տան, որ մեղավորը դու դուրս գաս, Նիկոլն ու Արայիկը՝ խեղճ հարիֆ։

Էս պատերազմը էնպես չէր, որ նստեցին տանկը, եկան-գրավեցին․ 2018 թվականից սկսած գործընթացները, հայտարարությունները, քրգործերը, պառակտումները, բերեցին-հասցրեցին սրան։ Էն որ Սասուն Միքայելյանն ասում էր՝ հեղափոխությունն Արցախյան հաղթանակից կարևոր էր, ու գրեցինք-անցանք, էդ վայ-ազատամարտիկի ասածն էլ հենց-նենց չէր։ Տակը իմաստ կար։ Էս էր։

Կարճ ասած՝ տեղի է ունեցել կոլեկտիվ հանցագործություն, երկիր հանձնվել է, թե դա եղել է 5 մլրդ դոլարի դիմաց, թե եղել է այլ պայմանավորվածություներից դիմաց, բանակը թուլացնելու արդյունքում, և այլն, դա պետք է պարզվի։ Բայց դրա բացահայտողը չի կարող լինել այս իշխանությունը՝ իր այս իրավական համակարգով։ Պատերազմի մեղավորը բանակցությունը տապալողներն են՝ Զոհրաբ Մնացականյանն է, իր տեղակալներն են։ Պատերազմում պարտության պատճառը այո՛, որոշ նաև զինվորականներն են, իրենց միգուցե անփութությունը։ Բայց կարևորը խայտառակ կառավարումն է, պետության ու հատկապես բանակի քանդումը և նախապատրաստումը պարտության։

yerevan.today