«Չելսիի» նորեկը
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։
Անգլիական ակումբը Շվեյցարիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի հետ կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաջորդ ամռանը «Չելսին» հնարավորություն կունենա 30 միլիոն ֆունտ ստերլինգով գնել Դենիս Զաքարիայի տրանսֆերային իրավունքը։
Դենիս Զաքարիան այս տարվա հունվարին էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը