Չեմ ուզում մեր տարածքով ադրբեջանցիներ անցնեն. քաղաքացիները՝ Հայաստանով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արեւելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
Երեք նոր անցակետերի բացումով, ըստ ԱԱԾ–ի, հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղեւորվել դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։
Նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արեւմտյան շրջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը ապահովել։
«Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք Հայաստանի սահմանը եւ գնացեք Ադրբեջան: Մենք նաեւ դեռեւս նախորդ տարվանից ունենք մաքսային ծառայության կետ եւ սահմանային ծառայության կետ, եւ մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել եւ կապ հաստատել Նախիջեւանի հետ:
Մենք երաշխավարում ենք անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,– ասել էր վարչապետը։
Թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը բացելու հարցում, NEWS.am-ը հարցախույզ է արել Երեւանի փողոցներում։ Մեր հարցախույզին մասնակցած քաղաքացիներից շատերը դեմ են արտահայտվել նախաձեռնությանը, խոսելով դրա վտանգների մասին։
«Ես չեմ ուզում, որ մեր տարածքով ադրբեջանցիներ անցնեն, նրանց հավատալ պետք չէ, նրանք արնախում ժողովուրդ են»,– ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել