Դեպքի օրը մարդիկ ոտաբոբիկ գալիս էին մեզ օգնելու, ինչի հետեւանքով իրենք էին վնասվում. ԱԻՆ պաշտոնյա
Առավոտյան 08։10-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են, այժմ աշխատում ենք շենքից դեռեւս կախված մնացած վտանգավոր կոնստրուկցիաների հեռացման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյան։
«Որոնվող անձը մեկ հոգի է, մոտավոր վայրն էլ գիտենք, թե որտեղ կարող է լինել։ Աշխատանքներին ներգրավված է ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ փրկարարական գույք։ Մեզ մնում է մի քանի վտանգավոր կոնստրուկցիաներ հեռացնել եւ դրա ներքեւում իրականցնել աշխատանքները։ Բացի այդ շատ բարձր ջերմաստիճան է ներսում։ Հրշեջ փրկարարները պարբերաբար օջախների մարում են անում։ Շատ կարեւոր է, որ անվտանգության կանոնները պահպանելով աշխատենք, որ նոր տուժածներ չունենանք։ Քանի դեռ անհետ կորած քաղաքացին չի հայտնաբերվել, որոնողական աշխատանքները չեն դադարի»,- նշեց Եմիշյանը։
Հովհաննես Եմիշյանը փրկարարներին անհիմն քննադատող քաղաքացիներին խորհուրդ տվեց իրենց գործով զբաղվել։
«Այս մարդիկ 24 ժամ աշխատում են ու քննադատություն են ստանում։ Սա մեծ ծավալի աշխատանք է։ Տուժածներն իրականում 60-ից անցնում են, ուղղակի իրենք տեղում են առաջին բուժօգնություն ստացել։ Դեպքի օրը մարդիկ ոտաբոբիկ գալիս էին մեզ օգնելու, ինչի հետեւանքով իրենք էին վնասվում։ Աշխատանքի ժամանակ էլ նույն քննադատողները գալիս էին ուղղակի սելֆի անելու»,- ասաց Հովհաննես Եմիշյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել