Փ. Հայրապետյանը 200 հազար դոլարի ներդրումային ծրագիր ունի. զգույշ կլինի, որ «չքցեն»
«Ժամանակը» գրում է. «Գործարար Փայլակ Հայրապետյանը 200 հազար դոլարի ներդրումային ծրագիր ունի: Նա երեկ հանդիպում է ունեցել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:
«Ուզում եմ Կոտայքում ինչ-որ նոր արտադրություն՝ թեթև արդյունաբերություն կազմակերպեմ, տրիկոտաժի գործարան բացեմ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց գործարարը:
Գուլոյանը համաձայնել է Բջնի գյուղում տարածք հատկացնել, որտեղ և պետք է շուտով սկսեն աշխատանքները: Փայլակ Հայրապետյանը մի մտավախություն ունի՝ մի քանի մարդկանց պատճառով իր հայրենիքից չի խռովել, զգույշ կլինի, որ «չքցեն»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































