Թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում ընտրում են էժան ապրանքը: Թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. տեղական արտադրողի առաջին խոչընդոտը նման դեպքերում էներգակիրների բարձր սակագինն է, թանկ թռչնակերը: Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է. «Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, բացի այդ` կերի խնդիր չունեն: Այսօր մարդիկ տեսնում են, որ արտադրելով գումար չեն աշխատում, ներմուծում են: Իսկ մենք աշխատող ենք պահում, պետությանը հարկ ենք վճարում, ընտանիք ենք կերակրում: Դրա համար թանկ է ստացվում մեր արտադրանքը: Այսպես շարունակվի, մենք էլ կփակվենք»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































