Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 16-ին հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։
Ժամը 10։30-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են, աշխատակիցները եւ ուղեւորները տարահանվել են։
ԱԻ նախարարության եւ ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում եւ Երեւանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։

















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք...