Հայտնի է, թե ով է պայթյունի հեղինակը
«Սուրմալու» առեւտրային կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո տարբեր վարկածներ են շրջանառվում: Մեկն ասում է, թե պայթյունը էլեկտրագծերից է, մյուսը պնդում է, թե թուրքերն են արել: Ընդ որում, այնպիսի համոզվածությամբ են պնդում, կարծես մասնակիցն են, կամ կազմակերպիչը:
Մեկ ուրիշը պնդում է, թե պայթյունը աննախադեպ շոգի պատճառով է եղել, մյուսն էլ հակադարձում է, թե միշտ էլ նման շոգեր եղել են:
Իրականում պայթյունի հեղինակը հայտնի է: Պայթյունի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն գործող կառավարությունն է՝ իր ղեկավարով:
Հայաստանում մինչ այս պայթյունը նման ողբերգություն չէր եղել: Հիմա եղավ: Իսկ եղավ, քանի որ երկրում բարոյալքումը եւ ամենաթողությունը հասավ գագաթնակետին: Ով ինչպես ուզում, այնպես էլ պահեստավորում է պայթուցիկները, ով որքան ուզում, այնքան էլ ներկրում է: Ով ինչպես ուզում է՝ դոլարի փոխարժեք է որոշում: Ավելին, ով ինչպես ուզում է՝ շենքեր է կառուցում ու կառուցելուց ախորժակը բացվում է:
Ով երբ ուզում՝ հրավառություն է անում: Ով երբ ուզում՝ առեւտուր է անում: Ընդ որում, անգամ քրիստոնեական ամենակարեւոր տոներից մեկի օրն են առեւտուր անում: Իսկ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորը կառավարությունն է: Ասում են, թե պահեստում կոպիտ թերություններ են նկատել եւ առաջարկել ուղղել: Պատկերացնո՞ւմ եք... պայթուցիկների պահեստում թերություններ...
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում